Ո՞րն է ճիշտ
Հատվածներ
Անցյալ ապրիլի մեր համաժողովից ի վեր մենք ականատես ենք եղել բազմաթիվ համաշխարհային իրադարձությունների՝ ցավալի իրադարձություններից մինչև վսեմ իրադարձություններ։
Մենք ուրախ ենք ողջ աշխարհում անցկացվող մեծ երիտասարդական համաժողովների մասին զեկույցներով։ …
Մենք ուրախ ենք, որ ավելի շատ տաճարներ են կառուցվում ամբողջ աշխարհում։ …
Բռնությունը հակառակորդի ազդեցության դրսևորումն է։ Դա ծանր մեղք է։ …
Հակառակորդն ուրիշ միջոցներով նույնպես կարող է խանգարել։ Դրանց թվում են նրա ջանքերը՝ լղոզելու սահմանը նրա միջև ինչը ճիշտ է, և ինչը ճիշտ չէ: Մեր բջջային սարքերում առկա տվյալների մեծ քանակը, որքան էլ տարօրինակ է, ավելի ու ավելի է դժվարացնում ճիշտը որոշելու ընտրությունը։ …
… Ոմանք կցանկանային հավատացնել, որ ճշմարտությունը հարաբերական է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի, թե որն է ճիշտը։ Սակայն, նման համոզմունքը այն մարդկանց ցանկությունն է, որոնք սխալմամբ կարծում են, որ իրենք նույնպես հաշվետու չեն լինի Աստծուն:
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված է ողջ ճշմարտության աղբյուրը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ընդունում է ողջ ճշմարտությունը, որն Աստված հայտնում է Իր զավակներին, անկախ նրանից՝ այդ ճշմարտությունը սովորել են գիտական լաբորատորիայում, թե Աստծուց ստացել են անմիջական հայտնությամբ:
Այսօր և վաղը այս ամբիոնից դուք կշարունակեք լսել ճշմարտությունը: Խնդրում եմ նշել այն մտքերը, որոնք գրավում են ձեր ուշադրությունը և այն մտքերը, որոնք ծագում են ձեր գլխում և մնում ձեր սրտում: Աղոթքով խնդրեք, որ Տերը հաստատի ձեր լսած խոսքերի ճշմարտացիությունը։