2022
Օգնել աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Օգնել աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Օգնել աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին

Հատվածներ

Նկար
Օուքսի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և մենք՝ որպես նրա անդամներ, շատ ենք ուսուցանում բարօրության և մարդասիրական ծառայության մասին և կիրառում այդ ուսմունքները։ Օրինակ՝ ամեն ամսվա սկզբում մենք ծոմ ենք պահում և առնվազն մեր չկերած ուտելիքի չափով նվիրաբերում ենք՝ օգնելով մեր հավաքատան կարիքավորներին։ Եկեղեցին նաև ամբողջ աշխարհում հսկայական ներդրումներ է կատարում մարդասիրական և այլ ծառայությունների մեջ:

Չնայած այն ամենին, ինչ անմիջականորեն անում է մեր Եկեղեցին, աշխարհով մեկ սփռված Աստծո զավակներին մատուցված մարդասիրական ծառայության մեծ մասն իրականացվում է մեր Եկեղեցու հետ պաշտոնական կապ չունեցող անձանց և կազմակերպությունների միջոցով։ …

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պարտավորվել է ծառայել կարիքավորներին, և նա նաև պարտավորվել է համագործակցել ուրիշների հետ այդ ջանքերում։ …

Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը «ճշմարիտ լույսն է, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ» [Վարդապետություն և Ուխտեր 93․2]։ Հետևաբար, Աստծո բոլոր զավակներն իրենց գիտելիքների և կարողությունների առավելագույն չափով լուսավորված են, որպեսզի ծառայեն Աստծուն և միմյանց։ …

… Այն նաև ցույց է տալիս, որ մենք պետք է ճանաչենք ուրիշների կատարած բարիքը և աջակցենք դրան, քանի որ մենք դրա համար ունենք ժամանակ և միջոցներ։

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որի լույսն ու Հոգին առաջնորդում են Աստծո բոլոր զավակներին՝ օգնելով աղքատներին և ֆինանսական կարիք ունեցողներին ամբողջ աշխարհում:

Տպել