«Քաջալերանքի ժառանգությունը—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։
Քաջալերանքի ժառանգությունը
Հատվածներ
Մի օր, երբ ես բողոքում էի, որ ինչ-որ բան դժվար է ինձ համար, մայրս ասաց. «Օ, Հալ, իհարկե, դժվար է: Պիտի որ դժվար լինի։ Կյանքը ստուգարք է»։
Նա կարող էր հանգիստ ասել դա, նույնիսկ ժպտալով, քանի որ երկու բան գիտեր: Անկախ պայքարից՝ ամենակարևորը նրա համար կլինի տուն հասնելը՝ իր Երկնային Հոր հետ լինելու համար: Եվ նա գիտեր, որ կարող էր դա անել իր Փրկչի հանդեպ հավատքի միջոցով։ …
Քաջալերանքի ժառանգությունը, որը նա թողեց մեզ համար, լավագույնս նկարագրված է Մորոնի 7-րդ գլխում, որտեղ Մորմոնը քաջալերում է իր որդի Մորոնիին և նրա ժողովրդին։ …
Նա առաջին տեղում է դնում Հիսուս Քրիստոսին, ինչպես բոլոր մարդիկ, ում հաջողվում է քաջալերել նրանց, ովքեր դժվարություններ են ունենում արդար ապրելիս՝ երկինք վերադառնալու իրենց ճանապարհին։ …
Մորմոնը հեզությունը դիտարկում էր որպես իրենց հավատքի ուժի ապացույց։ …
Այնուհետև Մորմոնը խրախուսում է նրանց՝ վկայելով, որ նրանք գտնվում են Քրիստոսի մաքուր սիրով լցված իրենց սրտի պարգևը ստանալու ճանապարհին։ …
Հետ նայելով՝ ես հիմա տեսնում եմ, թե գթության այդ պարգևը՝ Քրիստոսի մաքուր սերը, ինչպես զորացրեց, առաջնորդեց, աջակցեց և փոխեց իմ մորը՝ տուն գնալու ճանապարհին ունեցած նրա մաքառումներում։ …
… Փրկիչը ամենայն մանրամասնությամբ տեղյակ է ձեր խնդիրներից։ Նա գիտի ձեր մեծ ներուժը՝ աճելու հավատքի, հույսի և գթության մեջ:
Պատվիրաններն ու ուխտերը, որոնք Նա առաջարկում է ձեզ, փորձություններ չեն՝ ձեզ կառավարելու համար: Դրանք պարգևներ են, որոնք կբարձրացնեն ձեզ՝ ստանալու Աստծո բոլոր պարգևները և տուն վերադառնալու ձեր Երկնային Հոր և Տիրոջ մոտ, որոնք սիրում են ձեզ: