«Տիրոջ հետ գործընկերության մեջ—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։
Տիրոջ հետ գործընկերության մեջ
Հատվածներ
Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հռչակում է կնոջ և տղամարդու լիարժեք գործընկերության սկզբունքը՝ ինչպես մահկանացու կյանքում, այնպես էլ հավերժություններում: Թեև յուրաքանչյուրն ունի հատուկ հատկանիշներ և աստվածայնորեն նշանակված պարտականություններ, կինը և տղամարդը հավասարապես համապատասխան և էական դերեր են կատարում Իր զավակների համար Աստծո երջանկության ծրագրում։ …
… Ըստ ավետարանի վարդապետության՝ կնոջ և տղամարդու միջև տարբերությունը չի վերացնում հավերժական խոստումները, որոնք Աստված ունի Իր որդիների և դուստրերի համար։ Մեկը սելեստիալ փառքի համար ավելի մեծ հնարավորություններ չունի, քան մյուսը՝ հավերժության մեջ։ Փրկիչն ինքը հրավիրում է մեզ բոլորիս՝ Աստծո զավակներին, «գալ Իր մոտ, ճաշակել Իր բարությունից, և Նա չի մերժում ոչ մեկին, ով գալիս է Իր մոտ» [2 Նեփի 26․33]։ Ուստի այս համատեքստում մենք բոլորս Նրա առաջ համարվում ենք հավասար:
Երբ ամուսինները հասկանում և միավորվում են այս սկզբունքով, նրանք իրենց չեն համարում որպես իրենց ընտանիքի նախագահ կամ փոխնախագահ: Ամուսնական հարաբերություններում չկա գերազանցություն կամ թերարժեքություն, և ոչ մեկը մյուսի առջևից կամ հետևից չի քայլում: Նրանք քայլում են կողք կողքի, ինչպես հավասարը հավասարի հետ, ինչպես Աստծո աստվածային սերունդը: Նրանք մեկ են դառնում մտքով, ցանկությամբ և նպատակով՝ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, միասին առաջնորդելով և ուղղորդելով ընտանիքի միությունը։