2022
Շրջանակ` անձնական հայտնության համար—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Շրջանակ` անձնական հայտնության համար—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Շրջանակ` անձնական հայտնության համար

Հատվածներ

Նկար
Ռենլանդի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Մենք պետք է հասկանանք այն շրջանակը, որի սահմաններում Սուրբ Հոգին գործում է` ապահովելով անձնական հայտնություն։ …

Սուրբ գրությունները կազմում են անձնական հայտնության այս շրջանակի առաջին տարրը։ Քրիստոսի խոսքերով սնվելը, ինչպես տրված է սուրբ գրություններում, խթանում են անձնական հայտնություն։ …

Շրջանակի երկրորդ տարրն այն է, որ մենք անձնական հայտնություն ենք ստանում միայն մեր իրավասության ոլորտում, և ոչ թե ուրիշների արտոնության սահմաններում։ …

… Վարդապետությունը, պատվիրանները և հայտնությունը Եկեղեցու համար ապրող մարգարեի իրավասությունն է, որը ստանում է դրանք Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ …

… Միայն մարգարեն կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար։ …

Անձնական հայտնությունը իրավամբ պատկանում է անհատներին: Դուք կարող եք ստանալ հայտնություն` օրինակ՝ թե որտեղ ապրել, թե ինչ մասնագիտություն ընտրել կամ ում հետ ամուսնանալ։ …

Շրջանակի երրորդ տարրն այն է, որ անձնական հայտնությունը ներդաշնակ կլինի Աստծո պատվիրաններին և ուխտերին, որոնք մենք կապել ենք Նրա հետ։ …

Երբ մենք հայտնություն ենք խնդրում մի բանի մասին, որի համար Աստված արդեն հստակ ուղղություն է տվել, մենք պայմաններ ենք ստեղծում, որ մեր զգացմունքները սխալ մեկնաբանվեն, և մենք լսենք այն, ինչ ուզում ենք լսել։ …

Շրջանակի չորրորդ տարրն է՝ ճանաչել այն, ինչ Աստված արդեն հայտնել է ձեզ անհատապես՝ միաժամանակ բաց լինելով Նրանից հետագա հայտնության համար։ …

… Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին կարող է և ցույց կտա ձեզ բոլոր բաները, որոնք դուք պետք է անեք։

Տպել