«Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։
Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով
Հատվածներ
Արդյո՞ք ես գիտեմ և հասկանում եմ ինչ է վկայությունը
Ձեր վկայությունը ամենաթանկ բանն է, որ դուք ունեք, և հաճախ կապված է խոր հոգևոր զգացմունքների հետ։ Այս զգացմունքները սովորաբար հաղորդվում են հանգիստ և նկարագրվում են՝ որպես «մեղմ ու նուրբ ձայն» [Գ Թագավորաց 19․12]։ Դա ձեր համոզմունքն է կամ ճշմարտության մասին գիտելիքը, որը տրված է որպես հոգևոր վկայություն Սուրբ Հոգու ազդեցության միջոցով։ …
Արդյո՞ք ես գիտեմ ինչպես բերել իմ վկայությունը
Դուք բերում եք ձեր վկայությունը, երբ ուրիշների հետ կիսվում եք հոգևոր զգացումներով։ Որպես Եկեղեցու անդամ՝ ձեզ հնարավորություն է տրվում խոսքով բերելու ձեր վկայությունը Եկեղեցու պաշտոնական ժողովների ժամանակ կամ քիչ պաշտոնական ձևով՝ անհատապես ձեր ընտանիքի, ընկերների և ուրիշների հետ զրուցելիս։
Ձեր վկայությամբ կիսվելու մեկ այլ եղանակ է ձեր արդար վարքագիծը։ …
Եկեղեցու անդամները կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում։ Թվային տիեզերքում դա անելու հնարավորությունները անսահման են, քանի որ կարող եք օգտագործել ձեր սեփական ոգեշնչող բովանդակությունը կամ կիսվել ուրիշների կողմից պատրաստված ոգեշնչող բովանդակությամբ։ …
Որո՞նք են իմ վկայությամբ կիսվելու խոչընդոտները
Ձեր վկայությամբ կիսվելու խոչընդոտները կարող է լինել անորոշությունը, թե ինչ պետք է ասել։ …
Մեկ այլ խոչընդոտ … վախն է։ …
… Հավատք ունենալը … թույլ կտա ձեզ հաղթահարել այս զգացմունքները։ …
Ինչպե՞ս եմ ես պահում իմ վկայությունը
Ես կարծում եմ, որ վկայությունը մեր էության առանցքային մասն է, այնուամենայնիվ, այն պահելու և ավելի լիարժեք զարգացնելու համար Ալման ուսուցանել է, որ մենք պետք է սնուցենք մեր վկայությունը մեծ խնամքով [տես Ալմա 32․37]։ …
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես խոստանում եմ, որ եթե դուք լիարժեք հասկանաք, թե ինչ է վկայությունը և կիսվեք դրանով, դուք կհաղթահարեք անորոշության և վախի խոչընդոտները՝ հնարավորություն տալով ձեզ սնուցել և պահել այս ամենաթանկ ունեցվածքը՝ ձեր վկայությունը։