2022
Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը

Հատվածներ

Նկար
Քրիստին Մ․ Յի
Նկար
Յիի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Եվ ես ճաշակեցի, Քրիստին Յի

Մենք միայնակ չենք մնում ուրիշների գործողությունների հետևանքները վերացնելու հարցում. մենք նույնպես կարող ենք բժշկվել և հնարավորություն ստանալ ազատվելու զայրույթի և ատելության զգացումների բեռից և ցանկացած գործողությունից, որը կարող է հետևել դրան:

… Տերը պահանջում է, որ մենք ներենք մեր օգտի համար։ Բայց Նա չի խնդրում մեզ դա անել առանց Իր օգնության, Իր սիրո և Իր հասկացողության: Տիրոջ հետ ունեցած մեր ուխտերի միջոցով մենք յուրաքանչյուրս կարող ենք ստանալ ամրապնդող զորությունը, առաջնորդությունը և օգնությունը, որն անհրաժեշտ է և՛ ներելու, և՛ ներվելու համար։ … 

… Նա ասել է. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն [տալու], հարստահարվածներին ազատ արձակելու» [Ղուկաս 4․18, շեշտադրումն ավելացված է]։

Բոլոր նրանց, ովքեր սրտով կոտրված են, գերի են, հարստահարված և գուցե կուրացած են վիրավորանքից կամ մեղքից, Նա առաջարկում է բժշկում, վերականգնում և ազատում: Ես վկայում եմ, որ իրական են բժշկումն ու վերականգնումը, որ Նա է առաջարկում։ …

Հիսուս Քրիստոսը ձեր անձնական Մեսիան է, ձեր սիրառատ Քավիչն ու Փրկիչը, որը գիտի ձեր սրտի խնդրանքները: Նա ցանկանում է ձեր ապաքինումն ու երջանկությունը: Նա սիրում է ձեզ: Նա ձեզ հետ արտասվում է, երբ վշտի մեջ եք և ուրախանում է, որ բժշկի ձեզ: Թող որ մենք լինենք հուսադրող ու լավատես և բռնենք Նրա սիրառատ ձեռքը, որը միշտ մեկնված է, երբ քայլում ենք ներման բժշկող ճանապարհով։

Տպել