2022
Անկեղծ սրտով—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Անկեղծ սրտով—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Անկեղծ սրտով

Հատվածներ

Նկար
Քրեյգի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ մենք հավատում ենք և կարող ենք աճել երեք կարևոր ճշմարտությունների մեջ:

Առաջին` մենք կարող ենք պահել մեր ուխտերը, նույնիսկ, երբ դա հեշտ չէ

Երբ ձեր հավատքը, ձեր ընտանիքը կամ ձեր ապագան դժվարության է հանդիպում, երբ մտածում եք, թե ինչու է կյանքն այդքան դժվար, երբ ձեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում եք ավետարանով ապրելու համար, ապա հիշեք, որ Տերն ասել է, որ կլինեն խդիրներ: Խնդիրներն այդ ծրագրի մի մասն են և չեն ենթադրում, որ դուք մենակ եք մնացել. դրանք Նրա աշակերտ լինելու մասն են կազմում։ …

Հարմարավետության մեջ ապրելով չենք զորանում։ Մեր օրերի դժվարություններին դիմակայելու համար մեզ զորություն է անհրաժեշտ, որը Տիրոջ զորությունն է, և Նրա զորությունը ստանում ենք Նրա հետ կապած մեր ուխտերի միջոցով։ …

Երկրորդ՝ մենք կարող ենք հավատքով գործել

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, հասկանում ենք, որ Նրա հանդեպ հավատքը պահանջում է գործողություն, հատկապես դժվարին ժամանակներում։ …

Երրորդ՝ մենք կարող ենք անկեղծ և ուրախ լինել մեր նվիրվածության մեջ։

… Եվ երբեք չպետք է մտածեմ, որ այսօրվա փորձությունը կասկածի տակ է դնում Աստծո սերն իմ հանդեպ, և չպետք է թույլ տամ, որ այն կասկածի տակ դնի իմ հավատքը Նրա հանդեպ։ …

Եվ մինչև այն օրը, երբ կբժշկվեն մահկանացու կյանքի ամենօրյա վերքերը, ես կսպասեմ Տիրոջը և կվստահեմ Նրան՝ Նրա ժամանակին, Նրա իմաստությանը և Նրա ծրագրին։

Ուս ուսի տված ձեզ հետ, ես ցանկանում եմ հավիտյան կանգնել Նրա կողքին՝ անկեղծ սրտով։ Երբ մենք Հիսուս Քրիստոսին սիրում ենք մեր ամբողջ սրտով, Նա, ի պատասխան, տալիս է մեզ իր ամբողջ ունեցածը։

Տպել