«Հավերժ երջանիկ—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։
Հավերժ երջանիկ
Հատվածներ
Մեր սիրելիների հետ ճշմարիտ, հարատև ուրախությունն ու հավերժությունը Աստծո երջանկության ծրագրի բուն էությունն է։ …
… Սակայն, մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, ոչ էլ որևէ ընտանիք։ …
… Մենք մեծ հնարավորություն և պարգև ունենք բացահայտելու նոր հոգևոր հասկացողություն, սեր, ապաշխարություն և ներում՝ միմյանց և մեր ընտանիքների հետ՝ ժամանակի և հավերժության մեջ։ …
… Աստծո փրկագնման և երջանկության ծրագրում առանցքային նշանակություն ունենալով՝ Հիսուս Քրիստոսը Իր Քավության միջոցով խոստանում է միավորել մեր հոգին և մարմինը այնպես, որ «այլևս երբեք չբաժանվեինք, որ [մենք] կարողանայինք ստանալ ուրախության լիությունը» [Վարդապետություն և Ուխտեր 138․17]։
… Քավությունը՝ մարդուն Աստծո հետ հաշտեցնելը, … կարող են ներդաշնակություն բերել Նրա և միմյանց հետ։
… Աստված ճանաչում և սիրում է մեզ կատարելապես։ …
… [Ուստի,] հոգիների աշխարհում նույնիսկ նրանք, ովքեր մեղքի մեջ են կամ օրինազանցության մեջ, հնարավորություն ունեն ապաշխարելու։ …
… Տերը մեզ աստվածային հնարավորություն է տալիս ավելի շատ նմանվել Իրեն, երբ մենք առաջարկում ենք կատարել տաճարային փոխարինող փրկարար արարողություններ, որոնց կարիքն ունեն ուրիշները, բայց չեն կարող անել իրենց համար։ …
… Մեր հարաբերությունները վերականգնելն ու մեր սրտերը բուժելը դժվար է, գուցե անհնար՝ ինքնուրույն դրան հասնելը։ Բայց երկինքը կարող է մեզ ուժ և իմաստություն տալ, որը գերազանցում է մեր ուժին, որպեսզի իմանանք, թե երբ պահենք և ինչպես բաց թողնենք։ …
… Թող որ մենք ավելի մոտենանք մեր Փրկչին Տիրոջ սուրբ տանը, և թող Նա մեզ մոտեցնի Աստծուն և միմյանց, մինչ մենք մեր սրտերը միացնում ենք Քրիստոսի տված կարեկցանքով, ճշմարտությամբ և ողորմությամբ մեր բոլոր սերունդներում՝ ժամանակի և հավերժության մեջ, հավերժ երջանիկ։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դա հնարավոր է, Հիսուս Քրիստոսի շնորհիվ դա ճշմարիտ է։