2022
Կենտրոնացեք տաճարի վրա—Հատվածներ
Նոյեմբեր 2022


Կենտրոնացեք տաճարի վրա

Հատվածներ

Նկար
Նելսոնի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, գերագույն համաժողովի այս հիասքանչ նիստերի ընթացքում մենք կրկին զգացինք, որ երկինքները բաց են։ Ես աղոթում եմ, որ դուք արձանագրեք ձեր հուշումները և հետևեք դրանց։ Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, պատրաստ են օգնելու ձեզ։ Ես ձեզ հորդորում եմ մեծացնել Նրա օգնությունը փնտրելուն ուղղված ձեր ջանքերը:

Վերջերս ես և քույր Նելսոնը հնարավորություն ունեցանք դիտելու Մորմոնի Գրքի տեսանյութերը շարքի 4-րդ նոր տեսաշարը։ Մենք ոգեշնչվեցինք։ …

Հատկանշական է, որ Փրկիչը որոշեց հայտնվել տաճարի մոտ գտնվող մարդկանց: Դա Նրա տունն է։ Այն լցված է Նրա զորությամբ։ Եկեք երբեք մեր տեսադաշտից բաց չթողնենք այն, թե ինչ է Տերը անում մեզ համար: Նա Իր տաճարները ավելի հասանելի է դարձնում։ Նա մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանը օգնելու մեր կարողությունը: Նա նաև օգնում է, որ յուրաքանչյուրս հոգեպես ավելի հղկված դառնա։ Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքը աննախադեպ եղանակներով։ …

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Ես սիրում եմ ձեզ: Թող Աստված ձեզ հետ լինի, մինչև նոր հանդիպում․ ես աղոթում եմ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Տպել