2022
Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Նրա լուծը քաղցր է, և Նրա բեռը՝ թեթև

Հատվածներ

Նկար
Ջ․ Անեթ Դեննիս
Նկար
Դեննիսի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Մեր Եկեղեցու ղեկավարների կողմից շատ ելույթներ են տրվել գթության, միասնության, սիրո, բարության, կարեկցանքի, ներողամտության և գթասրտության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Փրկիչը հրավիրում է մեզ ապրել ավելի բարձր, ավելի սուրբ ձևով․ Իր նման սիրելով, երբ բոլորը կարող են զգալ, որ իրենք իսկապես պատկանում են և իրենց կարիքը զգում են։

Մեզ պատվիրված է սիրել ուրիշներին, այլ ոչ թե դատել նրանց։ Եկեք թոթափենք այդ ծանր բեռը․ մենք չէ, որ պիտի տանենք դա։ Փոխարենը մենք կարող ենք վերցնել Փրկչի սիրո և կարեկցանքի լուծը։ …

… Նրանք, ում Նա դիպավ, զգացին Նրա սերը, և այդ սերը բժշկեց ու փոխեց նրանց։ Նրա սերը ոգեշնչեց նրանց իրենց կյանքը փոխելու ցանկությամբ։ Նրա ուսմունքներով ապրելը բերում է ուրախություն և խաղաղություն, և Նա հրավիրել է մարդկանց ապրել այդ ուսմունքներով՝ մեղմությամբ, բարությամբ և սիրով։ …

… Մինչ մենք աստիճանաբար սովորենք անել այն, ինչ Նա է խնդրում մեզանից, ոչ թե որպես պարտականություն կամ նույնիսկ ակնկալվող օրհնությունների համար, այլ զուտ Նրա և մեր Երկնային Հոր հանդեպ սիրուց մղված14, մարդիկ մեր միջոցով կզգան Նրա սերը, և Նրա խնդրածը կդառնա ոչ միայն հնարավոր, այլ, ի վերջո, շատ ավելի հեշտ ու թեթև և ավելի ուրախ, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել։ …

… Յուրաքանչյուրը պետք է զգա, որ ինքը իսկապես պատկանում է Եկեղեցուն և նրա կարիքը կա այնտեղ։ Սատանայի մեծ ցանկությունն է բաժանել Աստծո զավակներին, և նա շատ հաջողակ է եղել այդ հարցում, բայց միասնության մեջ մեծ զորություն կա։ Իսկ մե՛նք ինչպե՞ս պետք է ձեռք ձեռքի տված միասին անցնենք մահկանացու կյանքի այս դժվարին ճանապարհը։

Տպել