2022
Պատկանելության վարդապետությունը—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Պատկանելության վարդապետությունը-Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Պատկանելության վարդապետությունը

Հատվածներ

Նկար
Քրիստոֆերսոնի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Ես կցանկանայի խոսել այն մասին, ինչը ես անվանում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն պատկանելու վարդապետություն։ …

… Մենք չենք կարող թույլ տալ, որ ռասիզմը, ցեղային նախապաշարմունքները կամ այլ բաժանումները գոյություն ունենան վերջին օրերի Քրիստոսի Եկեղեցում։ …

Պատկանելության զգացումը կարևոր է մեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր բարեկեցության համար: Այնուամենայնիվ, միանգամայն հնարավոր է, որ երբեմն մեզանից յուրաքանչյուրը կարող է համարել, որ չենք համապատասխանում։ …

Եկեք դատաստանը թողնենք Տիրոջը և նրանց, ում Նա հանձնարարել է, և գոհ լինենք միմյանց սիրելով և որքան հնարավոր է լավ վերաբերվելով։ …

Պատկանելության վարդապետության երկրորդ կողմը կապված է մեր սեփական ներդրումների հետ: Թեև մենք հազվադեպ ենք մտածում այդ մասին, մեր պատկանելության մեծ մասը գալիս է մեր ծառայությունից և այն զոհաբերություններից, որոնք մենք կատարում ենք ուրիշների և Տիրոջ համար։ …

Պատկանելության վարդապետության վերջին և ամենակարևոր տարրը Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերն է: Մենք Եկեղեցուն չենք միանում միայն ընկերակցության համար, որքան էլ դա կարևոր է: Մենք միանում ենք, որպեսզի փրկագնվենք Հիսուս Քրիստոսի սիրո և շնորհի միջոցով: Մենք միանում ենք, որպեսզի վարագույրի երկու կողմերում ապահովենք փրկության և վեհացման արարողությունները մեր և նրանց համար, ում սիրում ենք: Մենք միանում ենք, որպեսզի մասնակցենք Սիոնը հաստատելու մեծ ծրագրին՝ նախապատրաստվելով Տիրոջ վերադարձին:

Տպել