2022
Հագիր զորությունդ, ով Սիոն—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Հագիր զորությունդ, ով Սիոն—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Հագիր զորությունդ, ով Սիոն

Հատվածներ

Նկար
Բեդնարի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Ես ջերմեռանդորեն աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուսուցանի յուրաքանչյուրիս, երբ մենք միասին այժմ քննարկենք թագավորական ամուսնության խնջույքի մասին առակի կարևորությունը։ …

Երբ թագավորը մտավ հարսանյաց սրահը, նա զննեց հավաքվածներին և անմիջապես նկատեց, որ մի աչքի ընկնող հյուր չէր կրում հարսանեկան հագուստ: Այդ մարդուն առաջ բերեցին և թագավորը հարցրեց. «Ընկեր. ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս: Եվ նա պապանձուեցաւ» [Մատթեոս 22․12]։ … 

… Մարդու կողմից՝ հարսանյաց հանդերձ կրելուց հրաժարվելը ցույց է տալիս բացարձակ անհարգալից վերաբերմունք՝ ինչպես թագավորի, այնպես էլ նրա որդու նկատմամբ։ Նա ոչ թե պարզապես չուներ հարսանյաց հանդերձ, այլ ավելի շուտ, ընտրել էր չկրել այն։ …  Թագավորի արձագանքն արագ էր և վճռական. «Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը» [Մատթեոս 22․13

… Պատշաճ հագուստի բացակայությունը բացահայտում էր նրա ներքին ըմբոստությունը թագավորի և նրա հրահանգների դեմ։

Այնուհետև առակն ավարտվում է այս խորաթափանց սուրբգրային հատվածով «Քանզի շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված» [Մատթեոս 22․14

… Աստծո մոտ չկա սիրելիների ցուցակ, որի մեջ, պիտի հույս ունենանք, որ մի օր մեր անունները կավելացվեն։ Նա «ընտրվածների» քանակը չի սահմանափակում մի քանիսով։ Այլ, մեր սրտերը, մեր ցանկությունները, մեր կողմից ավետարանի սրբազան ուխտերն ու արարողությունները պատվելը, մեր հնազանդությունը պատվիրաններին և ամենակարևորը, Փրկչի քավիչ շնորհն է որոշում, թե արդյոք մենք համարվում ենք որպես Աստծո ընտրյալներից մեկը։ …

Երբ մենք պատշաճ կերպով ձգտում ենք տեսնող աչքերի և լսող ականջների հոգևոր պարգևին, ես խոստանում եմ, որ մենք կօրհնվենք մեր ուխտի կապը կենդանի Տիրոջ հետ ամրացնելու կարողությամբ և դատողությամբ։ Մենք նաև կստանանք աստվածայնության զորությունը մեր կյանքում և վերջապես կլինենք ինչպես կանչված, այնպես էլ ընտրված` Տիրոջ խնջույքի համար։

Տպել