2022
Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին

Ուրուգվայ

Նկար
Քուքի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Աստծո գործի և Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալու … ամենաազդեցիկ օրինակներից մեկը սուրբ գրություններում Ալմայի խորհուրդն է իր երեք որդիներին՝ Հելամանին, Սիբլոնին և Կորիանթոնին։ …

… Ալմայի առաջնային մտահոգությունն այն էր, որ յուրաքանչյուրն ունենա վկայություն Հիսուս Քրիստոսի մասին և հավատարիմ լինի Աստծուն ու Նրա գործին։

… Սիբլոնն իր եղբոր՝ Հելամանի նման արդար մարդ էր։ Խորհուրդը, որն ուզում եմ ընդգծել, Ալմա 38․12-ում է, որտեղ ասվում է. «Տե՛ս որ դու սանձես բոլոր քո կրքերը, որ դու լցվես սիրով»։

… Մարմինը չար չէ, այն գեղեցիկ է և կենսական նշանակություն ունի, բայց որոշ կրքեր, եթե ճիշտ չօգտագործվեն ու պատշաճ կերպով չսանձվեն, կարող են մեզ բաժանել Աստծուց և Նրա գործից և բացասաբար ազդել մեր վկայության վրա։

Բացի զայրույթը վերահսկելուց և մյուս կրքերը սանձելուց, մենք պետք է բարոյական մաքուր կյանք վարենք՝ վերահսկելով մեր մտքերը, լեզուն և արարքները։ …

Քանի որ Կորիանթոնն անբարոյական վարքագիծ ուներ, անհրաժեշտ էր, որ Ալման ուսուցաներ նրան ապաշխարության մասին։ …

Այսպիսով, Ալմայի կանխարգելիչ խորհուրդն էր՝ սանձել կրքերը, իսկ նրա խորհուրդն այն մարդկանց, ովքեր օրինազանցել են՝ ապաշխարելն է։ …

Ոչ ոք չի կարող վերադառնալ Աստծո մոտ միայն իր բարի գործերով։ Բոլորս կարիք ունենք օգտվելու Փրկչի զոհաբերությունից։ Բոլորն են մեղանչում, և միայն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով է, որ մենք կարող ենք ողորմություն ստանալ և ապրել Աստծո հետ։

Տպել