2022
Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով

Հատվածներ

Նկար
Բալլարդի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով, անշուշտ հույս կա: Հույս կա Տեր Հիսուս Քրիստոսում: Այս կյանքում բոլորի համար հույս կա: Հույս կա՝ հաղթահարելու մեր սխալները, մեր վշտերն ու մաքառումները, մեր փորձություններն ու դժվարությունները: Ապաշխարության, ներվելու և ուրիշներին ներելու հույս կա: Ես վկայում եմ, որ Քրիստոսում կա հույս և խաղաղություն: Նա կարող է մեզ այսօր տանել դժվարին ժամանակների միջով: Նա արեց դա վաղ ռահվիրաների համար, և հիմա Նա կանի դա մեզանից յուրաքանչյուրի համար։ …

Երբ մտածում եմ ռահվիրաների մասին, որոնք ճանապարհ են պատրաստել ուրիշների համար, ես նախ մտածում եմ մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին։ …

Այսօրվա մեր միսիոներները ժամանակակից ռահվիրաներ են, որովհետև նրանք կիսում են [Վերականգնման] այդ փառահեղ ուղերձը ողջ աշխարհի մարդկանց հետ՝ այդպիսով ճանապարհ բացելով մեր Երկնային Հոր զավակների համար, որ ճանաչեն Նրան և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։ …

Նախագահ Նելսոնը եղել է Եկեղեցու ռահվիրա։ …

Նա ուսուցանում է մեզ, թե ինչպես հոգևորապես ավելի ինքնապահով դառնալ։ …

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը ճանապարհը նախապատրաստելու վերջնական ռահվիրան է: Հիրավի, Նա է «ճանապարհը» [Հովհաննես 14․6], որով պետք է իրականացվի փրկության ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և Նրա հանդեպ հավատքի միջոցով վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ։ …

Թող որ մենք միշտ հետևենք Հիսուս Քրիստոսի ոտնահետքերին և, հավատքով կատարելով մեր յուրաքանչյուր քայլը, կենտրոնանանք Նրա վրա և ամուր կառչած պահենք մեր ոտքերը ուխտի ուղու վրա։

Տպել