2022
Հարատև աշակերտություն—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Հարատև աշակերտություն—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Հարատև աշակերտություն

Հատվածներ

Նկար
Լանդի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Փորձառությունները, ինչպիսիք են՝ ԵԶՀ համաժողովները, ճամբարները, հաղորդության ժողովները և միսիաները, կարող են օգնել ամրապնդել մեր վկայությունները, և ավելի խոր դարձի ու հոգևոր բացահայտումների միջով մեզ տանել դեպի հարաբերական խաղաղության վայրեր: Բայց մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի մնանք այնտեղ և շարունակենք «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20), այլ ոչ թե հետ գնանք և թուլացնենք մեր վկայությունները: Մենք պետք է շարունակենք կատարել այն քայլերը, որոնք մեզ սկզբում բերել են այդտեղ՝ հաճախ աղոթել, ընկղմվել սուրբ գրությունների ընթերցանության մեջ և անկեղծորեն ծառայել։ …

ԵԶՀ-ի ժամանակ Եկեղեցու ավելի քան 200000 երիտասարդները սկսեցին ավելի լավ ճանաչել Փրկչին` օգտագործելով միասին հավաքվելու մի պարզ բանաձև` որտեղ նրանցից երկուսը կամ ավելին հավաքվել էին Նրա անունով (տես Մատթեոս 18.20)՝ ուսումնասիրելով և կիրառելով սուրբ գրությունները, միասին երգելով ու աղոթելով և խաղաղություն գտնելով Քրիստոսում: Սա հոգևոր արթնացման հզոր դեղատոմս է։ …

Սիոնի հաստատակամ երիտասարդները ճամփորդում են ապշեցուցիչ ժամանակներով: Նրանց հատուկ խնդիրն է՝ ուրախություն գտնել այս աշխարհում, որի կործանումը կանխագուշակված է, առանց մաս դառնալու սրբության հանդեպ կույր վերաբերմունք ունեցող այդ աշխարհին։ …

Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ուխտի արահետին վստահելու միջոցով մենք կարող ենք գտնել հոգևոր վստահություն և խաղաղություն, երբ դաստիարակում ենք սուրբ սովորություններ և ապրում արդար առօրյայով, որոնք կարող են պահպանել և բոցավառել մեր հավատքի կրակը: Թող որ մենք՝ յուրաքանչյուրս միշտ շարժվենք դեպի այդ ջերմացնող կրակները, և ինչ էլ որ պատահի, կայուն մնանք:

Տպել