2022
Այս օրը—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Այս օրը—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Այս օրը

Հատվածներ

Նկար
Ռասբանդի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Ես իմ ձեռքում պահում եմ Մորմոնի Գրքի մի օրինակ: Սա իմ 1970 թվականի հին տարբերակն է, և այն թանկ է ինձ համար: Իր տեսքով այն հնամաշ է, բայց ուրիշ ոչ մի գիրք այնքան կարևոր չէ իմ կյանքի և իմ վկայության համար, որքան այս մեկը: Կարդալով այն, ես Հոգու կողմից վկայություն ստացա, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, որ Նա իմ Փրկիչն է, որ այս սուրբ գրություններն Աստծո խոսքն են, և որ ավետարանը վերականգնվել է։ …

«Այսօր» Մորմոնի Գրքի մեծագույն միսիոներներից մեկը նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է։ …

… Նա Մորմոնի Գրքի օրինակներ է տվել հարյուրավոր մարդկանց՝ միշտ բերելով իր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ …

Մեր կենդանի մարգարեն կատարում է իր բաժինը՝ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու գործում: Բայց նա չի կարող միայնակ բացել հեղեղատարները։ Մենք պետք է հետևենք նրա օրինակին։ …

… Ես հրավիրում եմ ձեզ՝ այս օրը, Մորմոնի Գիրք նվիրել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին, գործընկերներին, ձեր ֆուտբոլի մարզչին կամ ձեր շուկայի վաճառողին։ Նրանք այս գրքում գտնվող Տիրոջ խոսքերի կարիքն ունեն։ …

Ես վկայում եմ, որ աստվածային ծրագրի համաձայն Մորմոնի Գիրքը պատրաստվել է հին Ամերիկայում՝ «այս օրը» առաջ գալու և հռչակելու Աստծո խոսքը և հոգիներ բերելու Տեր Հիսուս Քրիստոսի ու Նրա վերականգնված ավետարանի մոտ:

Տպել