2022
Մոտենալ Փրկչին—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Մոտենալ Փրկչին—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Մոտենալ Փրկչին

Հատվածներ

Նկար
Անդերսենի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Մենք գիտակցում ենք, որ երբ աշխարհում չարիքն աճում է, մեր և մեր սիրելի մարդկանց հոգևոր գոյատևումը պահանջում է, որ մենք լիարժեք սնուցենք, կոփենք և ամրացնենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի արմատները։ …

Մենք լավ գիտենք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը և Նրա ճշմարիտ աշակերտ լինելը միայն մեկանգամյա որոշում չէ՝ այն ավելին է, քան մեկանգամյա որոշումը։ Դա նվիրական, շարունակական գործընթաց է, որն աճում և ընդլայնվում է մեր կյանքի տարբեր փուլերում՝ շարունակվելով այնքան, մինչև մենք ծնկի իջնենք Նրա ոտքերի մոտ:

Աշխարհում՝ որոմների մեջ աճող ցորենի նման, գալիք օրերին ինչպե՞ս կարող ենք խորացնել և ամրացնել մեր հավատարմությունը Փրկչի հանդեպ:

Ահա երեք միտք.

Նախ՝ մենք կարող ենք ամբողջությամբ ընկղմվել Հիսուսի կյանքի, Նրա ուսմունքների, Նրա վեհության, Նրա զորության և Նրա քավող զոհաբերության մեջ։ …

Հաջորդը, քանի որ մենք ավելի լավ ենք ճանաչում և սիրում Փրկչին, մենք ավելի շատ ենք ցանկանում խոստանալ Նրան մեր հավատարմությունն ու վստահությունը: Մենք ուխտեր ենք կապում Նրա հետ։ …

Ուխտեր կապելով և պահելով՝ Փրկչի սերն ավելի խորն է ամրանում մեր սրտերում։ …

Եվ վերջում՝ իմ երրորդ միտքը․ մեր նվիրական ջանքերում մենք պահպանում և պաշտպանում ենք Սուրբ Հոգու պարգևը։ …

… Երբ դուք թույլ տաք, որ ձեր սերը Փրկչի հանդեպ և Նրա սերը ձեր հանդեպ արմատավորվի ձեր սրտի խորքում, ես ձեզ խոստանում եմ հավելյալ վստահություն, խաղաղություն և ուրախություն ձեր կյանքի մարտահրավերներին դիմակայելիս։

Տպել