2022
Խաչ բարձրացվեց—Հատվածներ
Նոյեմբեր 2022


«Խաչ բարձրացվեց—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։

Խաչ բարձրացվեց

Հատվածներ

Նկար
Հոլլանդի պաստառի մեջբերում

Ներբեռնեք PDF

Պատճառներից մեկը, որ մենք չենք ընդգծում խաչը որպես խորհրդանիշ, բխում է մեր աստվածաշնչյան արմատներից: Քանի որ խաչելությունը Հռոմեական կայսրության մահապատժի ամենատանջալից ձևերից մեկն էր, Հիսուսի վաղ հետևորդներից շատերը նախընտրեցին չընդգծել տառապանքի այդ դաժան գործիքը։ Քրիստոսի մահվան իմաստը, անշուշտ, առանցքային էր նրանց հավատքի համար, բայց մոտ 300 տարի նրանք ձգտում էին ավետարանի իրենց ինքնությունը փոխանցել այլ միջոցներով։ …

Պատկերագրությամբ խաչեր չօգտագործելու մյուս պատճառներից մեկն այն է, որ մենք կենտրոնանում ենք Քրիստոսի առաքելության կատարյալ հրաշքի՝ Նրա փառավոր Հարության, ինչպես նաև Նրա զոհաբերության տառապանքների և մահվան վրա։ …

Բոլոր երկրներում և դարերում Նա ասել է բոլորիս. «Եթե մեկը [կին թե տղամարդ] կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե և իմ ետևից գա» [Մատթեոս 16․24

Այստեղ խոսվում է այն խաչի մասին, որը մենք կրում ենք մեր հոգում, և չի խոսվում այն խաչի մասին, որը կրում ենք արտաքնապես։ Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելու համար երբեմն պետք է կրել բեռ՝ քոնը կամ ուրիշինը, և գնալ այնտեղ, որտեղ զոհաբերություններ են պահանջվում, և տառապանքն անխուսափելի է: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող հետևել Վարդապետին միայն այն հարցերում, որոնց հետ նա համաձայն է: Ոչ: Մենք հետևում ենք Նրան ամենուր, այդ դեպքում՝ կարիքի պահերին, արցունքներով և դժվարություններով լի ոլորտներում, որտեղ երբեմն կարող ենք բոլորովի մենակ մնալ:

… Թող որ մենք հետևենք Նրան՝ առանց տատանվելու, երբեք չթուլանալով կամ փախչելով, երբեք խույս չտալով առաջադրանքից, ոչ այն ժամանակ, երբ մեր խաչերը կծանրանան և ոչ էլ մեր ճանապարհը մթագնելիս։

Տպել