2022
Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել—Հատվածներ
Նոյեմբեր 2022


Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել

Հատվածներ

Նկար
Նելսոնի պաստառի մեջբերում

Նա ինձ առաջնորդում է, Յոնսուն Կիմ

Ներբեռնեք PDF

Ի՞նչ է նշանակում հաղթել աշխարհին։ Դա նշանակում է՝ հաղթել այն գայթակղությանը, որը ստիպում է մեզ հոգ տանել ավելի շատ այս աշխարհի բաների մասին, քան Աստծո բաների մասին: Դա նշանակում է՝ ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկային փիլիսոփայությանը։ … Դա նշանակում է՝ զերծ մնալ Հոգին վանող ամեն բանից։ …

Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք հաղթում աշխարհին։ … Ամեն անգամ, երբ փնտրում և հետևում եք Հոգու հուշումներին, ամեն անգամ, երբ անում եք որևէ լավ բան, ինչը «բնական մարդը» չէր անի, դուք հաղթում եք աշխարհին։ …

Այժմ, աշխարհին հաղթելով, ինչպե՞ս է օրհնվում մեր կյանքը։ Պատասխանը պարզ է. մտնելով ուխտյալ հարաբերությունների մեջ Աստծո հետ, մենք Նրա հետ կապվում ենք այնպիսի ձևով, որը հեշտացնում է կյանքում ամեն ինչ։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես չեմ ասում, որ ուխտերը հեշտացնում են կյանքը: Իրականում սպասեք հակադրության, քանի որ հակառակորդը չի ցանկանում, որ դուք բացահայտեք Հիսուս Քրիստոսի զորությունը: Բայց Փրկչի հետ աշխատանքի լծվելը նշանակում է, որ ձեզ հասանելի են Նրա ուժը և փրկագնող զորությունը։ …

… Ես հորդորեցի նրանց այն ժամանակ և ես խնդրում եմ ձեզ հիմա, որ պատասխանատու լինեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության համար: Աշխատեք դրա համար: Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ …

… Երբ դուք թույլ տաք, որ Աստված տնօրինի ձեր կյանքում, ես ձեզ խոստանում եմ ավելի մեծ խաղաղություն, վստահություն, ուրախություն և ինչու չէ՝ հանգստություն:

Տպել