«Հիսուս Քրիստոսի օրհնություններն ավելի շատ նկատենք մեր կյանքում—Հատվածներ», Երիտասարդներին զորացնելու համար, նոյեմբեր 2022։
Հիսուս Քրիստոսի օրհնություններն ավելի շատ նկատենք մեր կյանքում
Հատվածներ
Որպեսզի օգնի մեզ մնալ կենտրոնացած և շարժվել ճիշտ ուղղությամբ, Փրկիչը հրավիրում է մեզ նայել մեր կյանքին Իր աչքերով, որպեսզի ավելի շատ նկատենք Նրա օրհնությունները մեր կյանքում։ …
Ի սկզբանե լինելով ավետարանի հետևորդ՝ ես հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք տեսել և զգացել են փոփոխություններ իմ վարքագծի, սովորությունների և ընտրությունների մեջ այն բանից հետո, երբ ես միացել եմ Եկեղեցուն։ …
… Իմ բոլոր մտորումներում և գործերում Հիսուս Քրիստոսին նայելու ճշգրիտ ջանքերի շնորհիվ իմ աչքերը լուսավորվեցին, և իմ հասկացողությունը կենդանացավ՝ ընդունելով, որ Հիսուս Քրիստոսը կանչում էր ինձ գալ Իր մոտ։ …
Ես այն ժամանակ իմացա, ինչպես գիտեմ հիմա, որ մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, ամեն շաբաթ ուղղում է մեր ոտքերը դեպի ժողովատներ՝ ճաշակելու Իր հաղորդությունը, դեպի Տիրոջ տուն՝ Նրա հետ ուխտեր կապելու, դեպի սուրբ գրությունները և մարգարեների ուսմունքները՝ սովորելու Նրա խոսքերից։ Նա ուղղորդում է, որ մեր շրթունքները վկայեն Իր մասին, մեր ձեռքերը բարձրանան և ծառայեն այնպես, ինչպես Նա կաներ, մեր աչքերը տեսնեն աշխարհը և միմյանց այնպես, ինչպես Նա է տեսնում, «ինչպես դրանք իրականում կան և ․․․ ինչպես դրանք իրականում լինելու են» [Հակոբ 4․13]։ Եվ երբ մենք թույլ ենք տալիս Նրան ուղղորդել մեզ ամեն ինչում, մենք վկայություն ենք ստանում, որ «բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված» [Ալմա 30․44], որովհետև երբ մենք փնտրենք Նրան, կգտնենք Նրան։