2008
Երեց Ալան Ֆ. Փաքեր
Մայիս 2008


Երեց Ալան Ֆ. Փաքեր

Յոթանասունական

Elder Allan F. Packer

Երեց Ալան Ֆորեստ Փաքերը հիշում է, թե ինչպես 10 կամ 12 տարեկան հասակում զգում էր, որ չի ստանում իր աղոթքների պատասխանները: Մի օր, երբ աշխատում էր իր հոր` Բոյդ Կ. Փաքերի հետ, որն այժմ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն է, երիտասարդ Ալանը արտահայտեց իր մտահոգությունը:

Հայրն իրեն ուսուցանեց մի անալոգիա, ասելով, որ օդաչուները միշտ չեն օգտագործում իրենց պարաշյուտները ամեն անգամ, երբ թռչում են, սակայն նրանք միշտ պարապում են, թե ինչպես դրանք օգտագործել: Նախագահ Փաքերը իր որդուն խրախուսեց շարունակել աղոթել, լինել համբերատար և հավատալ, որ անհրաժեշտության դեպքում նա կունենա պատասխանը:

«Այդ դասը ինձ օգնեց իմ վկայության ձևավորման վաղ շրջանում»,- ասում է Երեց Փաքերը, որը վերջերս կանչվել է Յոթանասունականների Առաջին Քվորում:

Երեց Փաքերը ծնվել է Բրիգամ Սիթի-ում, Յուտա, ԱՄՆ, 1948թ. հուլիսի 7-ին, Բոյդ Քենեթ և Դոննա Սմիթ Փաքերների ընտանիքում: Թեև նա և իր կինը` Թերի Բենեթ Փաքերը, երկուսն էլ բնիկ Յուտայից են, նրանք հանդիպել են Բոստոնում, Մասաչուսեթս, ԱՄՆ, երբ հաճախում էին բարձր դպրոց: Երեց Փաքերի Անդես Միսիայում և Կոլումբիա-Վենեսուելա Միսիայում ծառայելուց հետո, նա և Թերին ամուսնացան Սոլթ Լեյքի Տաճարում 1970թ. հունիսի 1-ին: Նրանք 8 զավակների ծնողներ են և ունեն 17 թոռ: Երեց Փաքերը ստացել է իր բակալավրի կոչումը էլեկտրոնային ճարտարագիտական տեխնոլոգիայի բնագավառում Բրիգամ Յանգ Համալսարանում: Նա աշխատել է բիզնեսում և ծառայել որպես մի քանի ընկերությունների փոխնախագահ:

Երեց Փաքերը ծառայել է նաև Եկեղեցու բազմաթիվ կոչումներում, ներառյալ եպիսկոպոսի, Սքաուտմաստերի, ցցի նախագահության խորհրդականի, Իսպանիա Մալագա Միսիայի նախագահի և Երիտասարդ Տղամարդկանց ընդհանուր խորհրդի անդամի կոչումներում:

«Ես գիտեմ, որ այդ աշխատանքը ճիշտ է,- ասում է Երեց Փաքերը,- Փրկիչը մեր Քավիչն է: Նա բացել է դուռը և հնարավորություն տվել մեզ վերադառնալ մեր Հոր մոտ: Ես պատիվ եմ համարում, որ կարող եմ օգնել Նրան անել Իր աշխատանքը»: