2008
Երեց Խոսե Ա. Տեքսեյրա
Մայիս 2008


Երեց Խոսե Ա. Տեքսեյրա

Յոթանասունական

Նկար
Elder José A. Teixeira

Երեց Խոսե Ավգուստո Տեքսեյրան Յոթանասունի Առաջին Քվորումից այն բերքահավաքի մասն է կազմում, որը տեղի ունեցավ, երբ Վերջին Օրերի Սրբերի միսիոներներին թույլատրվեց ծառայել Պորտուգալիայում 1975թ. վերջերին: 1976թ. նրա ծնողները` Ֆերնանդո և Բենիլդ Տեքսեյրաները, և մնացած ընտանիքը ծանոթացան վերականգնված ավետարանին, և ողջ ընտանիքը մկրտվեց 1977 թվին:

Նախքան դա, Երեց Տեքսեյրան կանոնավոր հաճախում էր իր եկեղեցի, օգնում երկրպագության ընթացքում, և անում այն ամենը, ինչ պահանջվում էր երիտասարդ հավատացյալից: Սակայն նա իր հավատքի մասին հարցեր ուներ:

Երբ միսիոներները նրան հրավիրեցին կարդալ Մորմոնի Գիրքը և աղոթել դրա մասին, նա արեց: «Դա Մորմոնի Գրքի և Ջոզեֆ Սմիթի մասին իմ վկայության սկիզբն էր»,- ասում է նա:

Երեց Տեքսեյրան ծնվել է փետրվարի 24-ին, 1961թ., Վիլա Ռեալում, Պորտուգալիա, սակայն մեծացել է Քոիմբրա հին համալսարանական քաղաքում, որտեղ և միացել է Եկեղեցուն 16 տարեկանում: Ինչպես բոլոր նորադարձները, նա ըներների ընտրության խնդիր է ունեցել: Բարեբախտաբար, նրա ընկերները շատ շուտ ընդունեցին նրա նոր չափանիշները: «Նրանք իմացան, որ մտել եմ մի միջավայր, որտեղ որոշակի բաներ չէր կարելի անել»,- հիշում է նա:

Պորտուգալիա Լիսաբոն Միսիայում ծառայելուց հետո Երեց Տեքսեյրան անցավ Պորտուգալական Օդային Ուժեր և տեղակայվեց Օեյրաս որպես ՆԱՏՕ-ի միջազգային միավորի մաս: Այնտեղ նա ծառայության կանչվեց որպես Եկեղեցու հասարակական կապերի տնօրեն այդ երկրի համար: Ուսուցման հավաքի ժամանակ նա հանդիպեց Լիսաբոնի ցցի հասարակական կապերի կոորդինատոր` Ֆիլոմենա Լոպես Տելես Գրիկոյին, որը նույնպես ապրում էր Օեյրասում: Նրանք ամուսնացան Բեռնի Շվեյցիարիայի Տաճարում հունիսի 5-ին, 1984թ., և այժմ երկու որդիների և մեկ դստեր ծնողներ են:

Երեց Տեքսեյրան կոչումներ ունի հաշվապահության և բիզնես կառավարման բնագավառներում և իր կանչից առաջ աշխատում էր որպես միջազգային գանձապահ Եկեղեցու համար Ֆրանկֆուրտում, Գերմանիա: Երեց Տեքսեյրան ծառայել է որպես շրջանի նախագահ, ցցի նախագահ, Տարածքային Յոթանասունական և Բրազիլիայի Սան Պաոլո Հարավային Միսիայի նախագահ:

Տպել