2008
Երեց Ջեյմս Համուլա
Մայիս 2008


Երեց Ջեյմս Համուլա

Յոթանասունական

Elder James J. Hamula

Եթե կա մի բան, որը ինձ որակավորում է այս կոչման համար, դա այն վկայությունն է, որն ես ձեռք եմ բերել 18 տարեկանում, երբ պատրաստվել եմ միսիայի,- ասում է Երեց Ջեյմս Ջոզեֆ Համուլան,- Ես ունեցել եմ առավել նշանակալից փորձառություն, որով ստացել եմ ամուր վկայություն Տիրոջ ու Նրա Եկեղեցու աստվածային բնույթի մասին»:

Ծնված 1957թ. նոյեմբերի 20-ին Լոնգ Բիչում, Կալիֆորնիա, ԱՄՆ, Ջոզեֆ և Ջոյս Համուլաների ընտանիքում, Երեց Համուլան հիշում է, թե ինչպես էր կարդում Առաջին Տեսիլքի մասին պատմությունը: Նա կարդում էր, թե ինչպես էր պատանի Ջոզեֆ Սմիթը ուզում իմանալ, թե որն է ճիշտը, և զգում էր, որ ինքը նույնպես պետք է գնար և աղոթեր Տիրոջը: «Եվ ես ծնկի իջա իմ անկողնու կողքին և եռանդով աղոթեցի երկնքին: Ես ստացա այնպիսի հստակ ու անշփոթելի պատասխան, որ կյանքում չէի զգացել: Ես ոտքի կանգնեցի, իմանալով, որ Եկեղեցին ճշմարիտ է»:

Գերմանիայի Մյունիք Միսիայում ծառայելիս Երեց Համուլան ավարտեց Բրիգամ Յանգի Համալսարանը քաղաքագիտության և փիլիսոփայության գծով: Ապա նա ստացավ արվեստի մագիստրոսի կոչում քաղաքագիտական փիլիսոփայության գծով և իրավաբանության դոկտորի կոչում, նույնպես ԲՅՀ-ից: Յոթանասունի Առաջին Քվորում կոչվելիս նա աշխատում էր որպես դատապաշտպան Մեսայում, Արիզոնա, ԱՄՆ:

Արիզոնայում Երեց Համուլան հանդիպեց իր ապագա կնոջը` Ջոյս Անդերսոնին: Նրանք ամուսնացան Մեսա Արիզոնա Տաճարում 1984թ. ապրիլի 27-ին, և այժմ վեց զավակների ծնողներ են: Նրանց երկու փոքր որդիները, երկորյակները, ծնվել են, երբ Երեց Համուլան ծառայում էր որպես Վաշինգտոն Տարածքի Հարավային Միսիայի նախագահ:

Երեց Համուլան ծառայել է նաև որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական: «Եկեղեցում իմ բոլոր փորձառություններն այդ պատանու փորձառության կատարելագործումներն էին, որն ես ունեցա 18 տարեկանում, երբ պատրաստվում էի միսիայի,- ասում է նա,- դա ամեն ինչի հիմքն է»: