Երեց Թադ Ռ. Քոլիսթեր
Յոթանասունական
Վճռելով գնալ, ուր որ Տերն իրեն կուղարկի, Երեց Թադ Ռիչարդս Քոլիսթերը վկայում է, որ Տիրոջը ծառայելը շատ օրհնություններ է բերում:
«Տերն օգնում է ձեզ, երբ դուք անհամապատասխան եք ձեզ զգում,- ասում է Երեց Քոլիսթերը,- Ամեն կոչում ավելի մեծ է, քան անձը, և Տերը առաջարկում է Իր օգնությունը: Թեև Նրա առաջնորդությունը լուռ է և մեղմ, Նա ձեզ միայնակ չի թողնում»:
Երեց Քոլիսթերը ծնվել է Րիդ և Նորին Քոլիսթերների ընտանիքում դեկտեմբերի 17-ին, 1945թ., Գլենդելում, Կալիֆորնիա, ԱՄՆ: Նա ծառայել է լիաժամկետ միսիա Արևելյան Ատլատիկ Նահանգների Միսիայում, որպես եպիսկոպս, ցցի նախագահ, տարածքային ներկայացուցիչ, Տարածքային Յոթանասունական և ծառայում էր որպես Կանադայի Տորոնտո Արևելյան Միսիայի նախագահ, երբ կանչվեց Յոթանասունի Երկրորդ Քվորում:
Միսիայի նախագահ ծառայելն աննկարագրելի փորձառություն էր Երեց Քոլիսթերի համար, որն ամենաշատը սիրում է ժամանակն անցկացնել իր ընտանիքի հետ:
«Դուք սովորում եք սիրել միսիոներներին, կարծես նրանք ձեր սեփական որդիներն ու դուստրերն են,- ասում է նա,- Նրանք շարունակաբար բարձրանում են քո ակնկալիքների մակարդակին, և նրանք կարծես անսահման ներուժ ունեն»:
Հաշվապահության բակալավրի կոչում ստանալուց հետո Բրիգամ Յանգի Համալսարանից, իրավաբանի կոչում UCLA-ից և մագիստրոսի կոչում հարկային օրենքի բնագավառում Նյու Յորքի Համալսարանից, Երեց Քոլիսթերը 34 տարի աշխատել է որպես իրավաբան ընտանեկան իրավաբանական ֆիրմայում Լոս Անջելեսում, Կալիֆորնիա:
Մասնագիտական և անձնական հարցերում սովորած սկզբունքերի կիրառման առումով Երեց Քոլիսթերն ասում է. «Իրավաբանի աշխատանքը սովորեցնում է վերլուծել խնդրի էությունը, չկատարել արագ եզրակացություններ և հասկանալ, որ հարկավոր է ստանալ բոլոր փաստերը որոշում կայացնելուց առաջ: Նմանապես, ես հավատում եմ, որ Տերն ակնկալում է, որ դուք կատարեք ձեր տնային աշխատանքը, երբ անձնական հայտնություն եք փնտրում»:
Երեց Քոլիսթերը և նրա կինը` Քեթրին Լուիզ Սապորիտին, հանդիպեցին, երբ սովորում էին ԲՅՀ-ում, և ամուսնացան Լոս Անջելեսի Կալիֆորնիա Տաճարում դեկտեմբերի 20-ին, 1968թ.: Նրանք ունեն վեց զավակ: