Երեց Էդուարդո Գավարետ
Յոթանասունական
Մտածելով Յոթանասունի Առաջին Քվորումում իր կոչման մասին, Երեց Էդուարդո Գավարետը վկայում է. «Երբեմն նշանակալից չթվացող իրադարձությունները միասին ի մի են հավաքվում քեզ նախապատրաստելու համար»:
Երեց Գավարետը ծնվել է 1956թ. մայիսի 11-ին Մինասում, Ուրուգվայ, Խուան և Էլզա Ինզորալդ Գավարետների ընտանիքում: Նա որպես միսիոներ ծառայել է Պարագվայում և Ուրուգվայում 1975–1977թթ., իսկ վերադառնալուն պես ամուսնացել է Նորմա Բեատրիզ Գորգորոսոյի հետ 1978թ. հոկտեմբերի 20-ին: Նրանք ավելի ուշ կնքվեցին Սան Պաոլո Բրազիլիա Տաճարում:
Երեց Գավարետը ավարտել է բիզնեսի կառավարում բաժինը Էսկուելա Սուպերյոր դե Ադմինիստրասիոն Էմպրեաս-ում 1986թ.: 2000թ. նա ստացել է բիզնեսի կառավարում մագիստրոսի կոչումը INPG-ում (Instituto Nacional de Pos-graduacão) Բրազիլիայում:
«Նայելով հետ, ես կարող եմ տեսնել Տիրոջ ձեռքը իմ կյանքում, որն ինձ տանում է մեկ վայրից մյուսը, և մեկ կոչումից` մյուսը, որպեսզի ծառայեմ Նրան ավելի լավ», - ասում է Երեց Գավարետը:
Ծառայելով որպես եպիսկոպոս Պարագվայում, նա սկսեց աշխատել դեղագործական ընկերությունում, որը պահանջեց նրան տեղափոխվել Բոլիվիա, որտեղ ընկերությունը նոր ճյուղ էր բացել: Այնտեղ նա կոչվեց որպես նոր ցցի նախագահ, ապա որպես տարածքային ներկայացուցիչ: Երբ ընկերությունը ընտանիքին տեղափոխեց Պերու մեկ այլ նոր ճյուղ բացելու, նա կանչվեց որպես Տարածքային Իշխանավոր: Ընկերությունը նրանց կրկին տեղափոխեց, այս անգամ Բրազիլիա, որտեղ նա ծառայեց Տարածքային Յոթանասունական: Ավելի ուշ նա ծառայեց որպես միսիայի նախագահ:
«Կոչումները պաշտոններ չեն,- ասում է Երեց Գավարետը,- Կոչումները մեզ օգնում են ավելի մոտենալ Քրիստոսին: Դրանք ճանապարհ են դեպի վերջը, ոչ թե վերջն են: Դրանցում մենք պետք է փնտրենք ոգեշնչում, սովորենք աղոթել և կենտրոնանալ ոչ թե մեր, այլ ուրիշների վրա»:
Իր կոչման ժամանակ նա դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն էր Լիմայում, Պերու: Նա և իր կինը ունեն երեք զավակ:
«Երբ Քրիստոսը մեր կյանքի կենտրոնն է, մնացած ամեն ինչ իր տեղն է ընկնում,- ասում է Երեց Գավարետը,- Ամեն ինչ Նրա հսկողության տակ է»: