Երեց Ֆ. Մայքլ Վաթսոն
Յոթանասունական
Առաքյալների և մարգարեների հետ երեսունութ տարիների ամենօրյա աշխատանքը միայն ամրացրել են Երեց Ֆրանկ Մայքլ Վաթսոնի` Յոթանասունի Առաջին Քվորումի անդամի վկայությունը:
Երեց Վաթսոնը ծառայել է որպես օգնական-քարտուղար, ապա քարտուղար Տասներկու Առաքյալների Քվորումում 1970–1972թթ.: Սկսած 1972-ից նա ծառայել է որպես օգնական քարտուղար Առաջին Նախագահությունում, իսկ 1986թ. ապրիլից որպես քարտուղար Առաջին Նախագահությունում:
«Այն, ինչ տեսել եմ այդ անձնական առօրյա շփման մեջ այդ տարիների ընթացքում, միայն ամրացրել է իմ վկայությունը,- ասում է նա,- Իմ մտքում անգամ հարց չի առաջանում, որ Աստված ապրում է, Հիսուսը Քրիստոսն է, և ում որ Նա կանչում է, Իր մարգարեն է այդ ժամանակի համար»:
Երեց Վաթսոնը ծնվել է մարտի 9-ին, 1943թ., Սփրինգ Սիթիում, Յուտա, ԱՄՆ, Ֆրանկ Ս. և Ջենիել Բաքստեր Վատսոնների ընտանիքում: Նա ծառայել է լիաժամկետ միսիա Հյուսիսարևելյան Բրիտանական Միսիայում 1962–1964թթ., որից հետո բանակում է ծառայել 1966–1969թթ., որոնցից մեկ տարին Հարավային Վիետնամի Հանրապետությունում: Նա իր բակալավրի կոչումը ստացել է Յուտայի Պետական Համալսարանում:
Նա ամուսնացել է Ջոլին Մաննի հետ սեպտեմբերի 3-ին, 1965 թվին, Սոլթ Լեյք Տաճարում: Նրանք 12 երեխա ունեն: Նա ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, ցցի միսիայի նախագահ, եպիսկոպոս, ցցի նախագահ և Բաունտիֆուլ Յուտա Տաճարում կնքող:
«Այս ողջ տարիների ընթացքում ես շփվել եմ Բարձրագույն Իշխանությունների հետ, սակայն նրանց մեջ լինելը խոնարհերցնող փորձառություն է,- ասում է նա,- Այդքան երկար նրանց հետ աշխատելուց հետո Երեց Վատսոնը պատիվ է համարում լինել այնպիսի դիրքում, երբ կարող է օգնել ամրացնել մյուսների վկայությունները մարգարեների և առաքյալների, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքելության մասին: