Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն
Տասներկու Առաքյալների Քվորումից
«Ամեն մեկից կարելի է ինչ-որ բան սովորել, – ասում է Երեց Դեյվիդ Թոդ Քրիստոֆերսոնը, Տասներկու Առաքյալների Քվորումի նորակոչ և հաստատված անդամը,- Ես չեմ հանդիպել որևէ մեկի, լինի Եկեղեցում, դե դրսում, որ չկարողանամ ինձ համար որևէ բան քաղել, ավելի լավը դառնալու համար»:
Սովորել ուրիշներից լավագույնը, որ նրանք կարող են առաջարկել, դա մի բան է, որ Երեց Քրիստոֆերսոնն արել է իր ողջ կյանքում, սկսած իր ծնողներից:
Փոլ Վիքերի և Ջին Սվենսոն Քրիստոֆերսոնների որդին, ծնված, 1945թ. հունվարի 24-ին, Երեց Քրիստոֆերսոնը մեծացել է Փլիզանթ Գրովում և Լինդոնում, Յուտա, ԱՄՆ: Նա ասում է, որ ինքը և իր չորս փոքր եղբայրները վայելում էին իրենց մանկությունը, որը «երանելի էր» և «առողջ»:
«Մենք ապրում էինք շատ ապահով ու երջանիկ ընտանեկան կյանքով,- հիշում է նա,- Հայրս և մայրս մեզ ցույց տվեցին, ինչպես պետք է ապրել ըստ ավետարանի»:
Դպրոցի բարձր դասարաններում Երեց Քրիստոֆերսոնն իր ընտանիքով տեղափոխվեց Սոմերսետ, Նյու Ջերսի, ԱՄՆ: Այնտեղ նա տեսավ նոր վայրեր, հանդիպեց նոր մարդկանց և ունեցավ նոր հնարավորություններ:
«Ես հաճույք էի ստանում, ընկերություն անելով և ճանաչելով մարդկանց տարբեր տեղերից և տարբերի կրոններից,- ասում է նա,- Շփումները շատ դրական էին»:
Բարձր դպրոցից հետո Երեց Քրիստոֆերսոնը հաճախեց Բրիգամ Յանգի Համալսարան, որտեղ սովորեց մեկ տարի` Արգենտինայում լիաժամկետ միսիայի մեկնելուց առաջ: Այնտեղ, ինչպես նա է ասում, նա դասեր սովորեց «երկու բացառիկ միսիայի նախագահներից»` Նախագահ Ռոնալդ Վ. Սթոունից իր միսիայի առաջին մի քանի ամիսների ընթացքում, և Նախագահ Ռիչարդ Գ. Սքոթից միսիայի մնացած ժամանակի ընթացքում (այժմ Երեց Սքոթը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է):
Երեց Սքոթի մասին Երեց Քրիստոֆերսոնը հիշում է. «Մենք սովորում էինք պահանջկոտ լինել մեզանից, ինչպես նա էր պահանջկոտ իրենից: Նա միշտ կենտրոնանում էր ավելի մեծ հնարավորությունների վրա, ավելի շատ աճելու և ավելին նվաճելու վրա: Դրա շնորհիվ մենք սկսեցինք ավելի խորը հասկանալ ինքներս մեզ, աշխատանքը և այն, ինչին մենք կարող էինք հասնել»:
Երբ Երեց Քրիստոֆերսոնը վերադարձավ Արգենտինայից, նա կրկին ընդունվեց ԲՅՀ, ուր ուսումնասիրում էր անգլերենը և ընդգրկված էր ուսանողական խորհրդի և սպորտի մեջ: Նա հանդիպեց և ամուսնացավ Քեթրին(Քեթի) Թելմա Ջեյկոբի հետ: Նրանք ամուսնացան իրենց առաջին ուսման տարվա վերջում, մայիսի 28-ին, 1968 թվին, Սոլթ Լեյքի Տաճարում: Այսօր նրանք ունեն հինգ զավակ և ութ թոռ:
Երեց Քրիստոֆերսոնը ավարտեց ԲՅՀ-ն բակալավրի կոչումով 1969թ., ապա իրավաբանի կոչում ստացավ Դյուկի Համալսարանից: 1972թ. ավարտելուց հետո նա որպես իրավական գործավար ընդունվեց աշխատանքի Դատավոր Ջոն Յ. Սիրիկայի մոտ, որը վարում էր Վոթերգեյթի գործը:
«Դա շատ հետաքրքիր փորձառություն էր դպրոցից հետո առաջին աշխատանքի համար, - ասում է Երեց Քրիստոֆերսոնը,- Ես տեսա իրավաբանի մասնագիտության լավագույն և վատագույն կողմերը, բոլորն իրար խառնված: Սակայն այդ փորձառությունը ցույց տվեց ինձ, թե ինչ բարիք կարող է գործել իրավաբանի աշխատանքը, իսկ դա ինձ վստահություն և ոգեշնչում պարգևեց»:
Երեց Քրիստոֆերսոնն իր իրավական կարիերայի սկզբում աշխատել է նախ իրավաբանական ընկերությունում, ապա որպես բանկերի և այլ կորպորացիաների ներքին իրավաբան, հիմնականում Միացյալ Նահանգների արևելքում: Այդ տարիների ընթացքում, ինչպես ասում է Երեց Քրիստոֆերսոնը, առավել շատ նա սիրում էր «շփվել լավ մարդկանց հետ` տարբեր կյանքով ապրող և տարբեր կրոնների պատկանող: Ես տեսա, որ շատ մարդիկ իրականում ցանկանում են օգնել ուրիշներին և նվիրվում են այն գործին, որ դա հաջողվի»:
1993թ. Երեց Քրիստոֆերսոնը կանչվեց ծառայելու որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ, և այդ ժամանակը նա նկարագրում է որպես «շատ ձևավորող»: Նրա հանձնարարությունները կարճ ժամանակով իրեն տարան Հյուսիսային Ամերիկայի հարավարևմտյան տարածք և Մեքսիկայի հարավային տարածք:
Երեց Քրիստոֆերսոնը սիրով է հիշում այն հարցազրույցները, որոնք նա անցկացնում էր, երբ վերակազմավորվում էր Մեքսիկայի ցցերից մեկը: «Մի տղամարդ, որի հետ հարցազրույց էինք անցկացնում, շատ համեստ էր և փոքրամարմին: Մենք լավ հարցազրույց ունեցանք, և ես նրան abrazo տվեցի [գրկախառնվեցինք]: Երբ այդ տղամարդը դուրս եկավ, նա ցցի նախագահին ասաց. ’La autoridad me abrazó.’ [«Իշխանավորը գրկախառնվեց ինձ հետ»:] Նա դա կրկին ու կրկին էր ասում: Այդ փորձառությունն ինձ սովորեցրեց գնահատել այն փոքր բաները, որ մարդիկ անում են: Այն ինձ նաև սովորեցրեց, որ դու միշտ կարող ես ինչ-որ բան անել, որպեսզի մյուսներն իրենց արժեքավոր զգան` որպես Աստծո որդի կամ դուստր:
Դու իսկապես կարող ես ինչ-որ լավ բան սովորել ցանկացած ծանոթից և ցանկացած շփման արդյունքում», - ավելացնում է նա,- Հուսով եմ, որ մենք նույնն անում ենք ուրիշների համար»:
1998 թվին Երեց Քրիստոֆերսոնը կանչվեց որպես Յոթանասունի Նախագահության անդամ, որտեղ նա ծառայեց մինչև Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելը: Նա ասում է, որ երբ ստացավ իր նոր կոչումը Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնից, սկզբում այն «անհնարին թվաց»:
«Պատասխանատվությունը չափազանց մեծ էր թվում, քան ես կարող էի պատկերացնել: Սակայն ես հիանալի ուսուցիչներ ունեի, երբ աշխատում էի Յոթանասունի Քվորումում և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների հետ վերջին 15 տարիների ընթացքում: Եվ ես լրացուցիչ հավաստիացում ունեի, իմանալով, որ Տերը միշտ աջակցում է ինձ: Ցանկացած ճգնաժամի դեպքում, ցանկացած անցումային ժամանակ, ցանկացած կարիքի պահի, որ ես երբևէ ունեցել եմ, Նրան կարելի էր հասնել աղոթքի միջոցով: Ես վստահում եմ Նրան և չեմ հիասթափվել: Անշուշտ, Նրա խոստումները դեռ գործում են: Ես գիտեմ, որ այստեղ նույնպես Նա կտա ինձ այն օգնությունը, որի կարիքն ես ունեմ»: