2008
Երեց Գարի Ե. Սթիվենսոն
Մայիս 2008


Երեց Գարի Ե. Սթիվենսոն

Յոթանասունական

Elder Gary E. Stevenson

Նկարագրելով այսպես կոչված «ծնկների թուլացման» զգացումը, Երեց Գարի Էվան Ստիվենսոնը շնորհակալ է Յոթանասունի Առաջին Քվորումում ծառայելու իր կոչման համար:

«Մենք հաճախ լսում ենք, որ Տերը որակավորում է նրանց, ում Նա կանչում է, և Նա կանի դա ինձ համար ևս»:

Երեց Սթիվենսոնը ծնվել է 1955թ. օգոստոսի 6-ին Օգդենում, Յուտա, ԱՄՆ, Էվան և Ջին Սթիվենսոնների ընտանիքում: Նա հաճախել է Յուտայի Պետական Համալսարան, որն ավարտել է բիզնեսի կառավարում գծով և նաև որտեղ հանդիպել է իր կնոջը` Լիզա Ջին Հիգլիին: Նրանք ամուսնացել են ապրիլի 20-ին, 1979թ., Այդահո Ֆոլս Տաճարում, և չորս որդիների ծնողներ են:

Երեց և Քույր Սթիվենսոնների հետ միասին նրանք իրենց կյանքում հիմնել են ծառայության մի եղանակ և հաստատուն հավատք ունեն, որ ճշմարիտ երջանկություն կարելի է գտնել ուրիշներին ծառայելու մեջ: «Երբ դուք ծառայում եք ուրիշներին, դուք ծառայում եք Տիրոջը,- ասում է Երեց Սթիվենսոնը,- Այդ սկզբունքը մտնում է մեր կյանք և թույլ է տալիս մեզ ուրախություն բերել մյուսների և մեր կյանքը»:

Նրանք վերջերս ծառայել են միասին որպես Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչներ իրենց ծխում Պրովիդենսում, Յուտա, ԱՄՆ: Երեց Սթիվենսոնը ծառայել է նաև որպես Ճապոնիա Նագոյա Միսիայի նախագահ, բացի որպես երիտասարդ միսիոներ հարավային Ճապոնիայում ծառայելուց, նաև որպես եպիսկոպոս և ցցի նախագահությունում:

Մեծանալով ավետարանով ապրող ընտանիքում, Երեց Սթիվենսոնը պատվում է ջանասեր ծնողներին` իրեն վաղ տարիքում աշխատասիրություն սովորեցնելու համար: Որպես առողջապահության և մարզասարքերի ընկերության նախագահ, որը նա օգնել է հիմնադրել, երբ դեռ քոլեջի երիտասարդ ուսանող էր, Երեց Սթիվենսոնը հավատում է, որ աշխատասիրությունն անհրաժեշտ սկզբունք է կյանքի բոլոր բնագավառներում:

«Աշխատասիրությունը կարևոր է մեր մասնագիտության մեջ և Եկեղեցու կոչումներում, և մեծ կիրառում ունի միսիոներական աշխատանքում,- ասում է նա,- Մի գուցե մենք օրհնված չենք արտառոց ունակություններով, սակայն ամեն մեկը կարող է տքնաջան աշխատանքով մեծ բաների հասնել»: