Երեց Մարկոս Ա. Այդուկայտիս
Յոթանասունական
Երբ Երեց Մարկոս Էնթոնի Այդուկայտիսի մեծ որդին ութ տարեկան էր, նա նկարեց իր ընտանիքի նկարը, երբ տնային աշխատանք էր ստացել: Այդ ժամանակ Երեց Այդուկատիսը երկար ժամեր էր աշխատում որպես մի ընկերության տնօրեն Սան Պաոլոյում, Բրազիլիա: «Ես շատ էի աշխատում և աշխարհով մեկ տարբեր վայրեր էի գնում», - հիշում է նա:
Երեց Այդուկայտիսը ակնհայտորեն բացակա էր իր որդու նկարից: «Ուր է քո հայրը,- հարցրել էր ուսուցիչը տղային,- Օ՜, նա աշխատում է»,- պատասխանել էր տղան:
Երեց Այդուկայտիսի համար այդ փորձառությունը զարթուցիչ էր: «Ես գործերփոխեցի և ուղղեցի այն, ինչ հնարավոր էր ուղղել», - ասում է նա, ջանալով ընտանիքն առաջին տեղում դնել:
Երեց Այդուկայտիսը ծնվել է Էնթոնի և Մարիա Դիտրիխ Այդուկայտիսների ընտանիքում 1959թ. օգոստոսի 30-ին Պորտո Ալեգրեում, Բրազիլիա: Նրա հայրը, որը մկրտվել էր 1940 թվին, իր ընտանիքում Եկեղեցու առաջին անդամն էր, ինչպես Երեց Այդուկայտիսի կինը, Լուիզա Էնգլերտ Այդուկայտիսը: Երեց և Քույր Այդուկայտիսները ամուսնացան 1986թ. հունվարի 13-ին, երբ դեռ չէր անցել մեկ ամիս, ինչ նա նրան մկրտել էր: Նրանք կնքվեցին հաջորդ տարի Պրովո Յուտա տաճարում: Նրանք հինգ զավակների ծնողներ են:
Երեց Այդուկայտիսը, որը ծառայել է Բրազիլիայի Սան Պաոլո Հարավային Միսիայում 1979–1981-ը, ասում է, որ միսիան փոխեց իր կյանքը: Այն մեծացրեց նրա սերը Փրկչի հանդեպ, պատրաստեց ծառայելու իր ընտանիքին և Երկնային Հորը, և, ինչպես նա է ասում, «ինձ քաջություն տվեց ուսուցանելու և մկրտելու իմ կնոջը»:
Միսիայից հետո նա ստացավ բակալավրի կոչում մեխանիկական ճարտարագիտության բնագավառում, և մագիստրոսի կոչում բիզնեսի կառավարման գծով, երկուսն էլ Բրիգամ Յանգ Համալսարանից, որտեղ խաղում էր ֆուտբորի թիմի կազմում: Ավարտելուց հետո նա աշխատեց միջազգային ընկերություններում, նախ Միացյալ Նահանգներում, ապա Բրազիլիայում, և ի վերջո բացեց իր սեփական բիզնեսը:
Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը, Երեց Այդուկայտիսը ծառայել է որպես Բրազիլիայի Բրազիլիա Միսիայի նախագահ, Տարածքային Յոթանասունական, ցցի նախագահ, տարածքային բարօրության գործակալ և բարձրագույն խորհրդական: