Մեր ժամանակների ուսմունքները
Չորրորդ կիրակի օրվա Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության դասերը պետք է նվիրվեն «Մեր ժամանակների ուսմունքներին»: Յուրաքանչյուր դաս կարելի է պատրաստել վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթներից: Ցցերի և շրջանների նախագահները կարող են ընտրել, թե որ ելույթները պետք է օգտագործվեն, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պատասխանատվությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Ղեկավարները Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին և Սփոփող Միության քույրերին պետք է շեշտեն միևնույն ելույթները նույն կիրակի օրերին ուսումնասիրելու կարևորությունը:
Նրանց, ովքեր հաճախում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսում ենք ուսումնասիրել և իրենց հետ դասարան բերել վերջին գերագույն համաժողովի ամսագիրը:
Առաջարկություններ ելույթներից դաս պատրաստելու համար
Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեզ հետ, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ելույթը (ելույթները): Դուք հնարավոր է դասը պատրաստելիս գայթակղվեք օգտագործելու այլ նյութեր ևս, սակայն համաժողովի ելույթները հաստատված են ծրագրով: Ձեր առաջադրանքն է օգնել մյուսներին սովորել և ապրել ավետարանով, ինչպես ուսուցանվում է Եկեղեցու վերջին գերագույն համաժողովում:
Վերանայեք ելույթները, գտնելու համար այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին: Ինչպես նաև ելույթներից գտեք պատմություններ, սուրբ գրությունների հղումներ և սահմանումներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել այդ ճշմարտությունները:
Ծրագիր կազմեք, թե ինչպես կարող եք ուսուցանել սկզբունքներն ու վարդապետությունները: Ձեր ծրագիրը պետք է ընդգրկի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին`
-
Ելույթներից գտնել սկզբունքներ և վարդապետություններ:
-
Խորհել դրանց իմաստի մասին:
-
Կիսվել իրենց հասկացողությամբ, մտքերով, փորձառությամբ և վկայություններով:
-
Կիրառել այդ սկզբունքներն ու վարդապետություններն իրենց կյանքում:
Ամիսներ |
Չորրորդ կիրակի օրվա դասերի նյութեր |
2008թ. մայիս– 2008թ. հոկտեմբեր |
2008թ. մայիսի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |
2008թ. նոյեմբեր– 2009թ. ապրիլ |
2008թ. նոյեմբերի Լիահոնա-ում* տպագրված ելույթներ |