2008
Երեց Լ. Վիթնի Քլեյթոն
Մայիս 2008


Երեց Լ. Վիթնի Քլեյթոն

Յոթանասունի Նախագահությունից

Elder L. Whitney Clayton

Սիրով լի տանը մեծանալու հետ մեկտեղ երկու շրջադարձային իրադարձություն Երեց Լինդոն Վիթնի Քլեյթոնի կյանքում մեծ փոփոխություն կատարեցին, ասում է նա: Առաջինը, Պերույում միսիոներ ծառայելն էր: Մյուսը, Քեթի Էնն Քիփի հետ ամուսնանալը, 1973թ. օգոստոսի 3-ին, Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք յոթ զավակների ծնողներն են:

«Մեր երեխաները կատակում են, որ մայրիկի ու հայրիկի հետ տանը ժամանակ անցկացնելը վեր է ածվում չծրագրված ընտանեկան հավաքների, - ասում է Երեց Քլեյթոնը,- Եվ դա բավականին ճշգրիտ նկարագրություն է»: Քլեյթոնների ընտանիքը սիրում է նստել և քննարկել տարբեր թեմաներ, նրանք նաև սիրում են միասին երգել:

Երեց Քլեյթոնը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, 1950թ. փետրվարի 24-ին, Լ. Վիթնի Կրտսերի և Էլիզաբեթ Թաչսթոն Քլեյթոնների ընտանիքում: Նա մեծացել է Վիթիերում, Կալիֆորնիա, ԱՄՆ, ստացել է իր բակալավրի կոչումը ֆինանսների գծով Յուտայի Համալսարանում, և իրավաբանի կոչումը Կալիֆորնիայի Փասիֆիկ Համալսարանում:

1970թ. նա կանչվեց ծառայելու Անդես Միսիա Պերույում: Այնտեղ նա սովորեց սիրով ուսումնասիրել սուրբ գրությունները: «Իմ կյանքի մեծագույն ուրախություններից է եղել ամեն օր մի հանգիստ ժամ նստել և ուսումնասիրել սուրբ գրությունները, - ասում է նա,- Ես մեծ հանգստություն և խաղաղություն ու առաջնորդություն եմ գտնում դրանում»:

Երեց Քլեյթոնը ծառայել է որպես ճյուղի նախագահ, եպիսկոպոս, միսիայի նախագահի խորհրդական և Տարածքային Յոթանասունական: Որպես եպիսկոպոս իսպանախոս ծխում Սանտա Անայում, Կալիֆորնիա, ծառայելն մեծ օրհնություն էր, ասում է նա: «Դա մեծացրեց իմ ունակությունը տեսնելու, որ նրանք, ովքեր պահում են պատվիրանները, երջանիկ են»:

Նա տեսել է, որ նույնը ճիշտ է նաև իր ճանապարհորդությունների դեպքում, երբ նա Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ էր: «Անկախ նրանից, թե որտեղ են մարդիկ ապրում աշխարհում, Տերը կօրհնի նրանց, եթե նրանք պահեն պատվիրանները, - ասում է նա,- Նրանք, ովքեր իրենց վստահությունը դնում են Նրա վրա, կտեսնեն, որ Նա ամեն կերպ կհարստացնի նրանց կյանքը»: