Երեց Քենթ Դ. Վաթսոն
Յոթանասունական
Հետադարձ հայացք գցելով իր կյանքին Երեց Քենթ Դի Վաթսոնը միշտ զգացել է, որ միշտ հավատացյալ է եղել և, որ միշտ վկայություն է ունեցել, սակայն մի իրադարձություն խոր ազդեցություն է ունեցել նրա վրա:
«Որոշումը, որը ես կայացրեցի երիտասարդ տարիքում, ազդեց իմ կյանքի բոլոր կողմերի վրա»,- ասում է Երեց Վաթսոնը, որը վերջերս կանչվեց Յոթանասունի Երկրորդ Քվորում:
Նա ստացավ ծառայության կանչ Հարավային Հեռավոր Արևելյան Միսիա և ծառայեց Տայվանում: «Իմ միսիայի արդյունքում ես միջին ուսանողից դարձա լավ ուսանող,- շարունակում է նա,- Իմ միսիայի շնորհիվ ես հանդիպեցի կնոջս: Ես ծանոթացա նրա հետ միսիայի նախկին զուգընկերոջս միջոցով: Իմ միսիայի շնորհիվ ես սովորեցի չիներեն: Իմ միսիայի շնորհիվ ես մասնագիտություն գտա, որն ինձ հաճելի կարիերայով ապահովեց: Իմ միսիայի շնորհիվ մեր ընտանիքը հնարավորություն ունեցավ ապրելու մի քանի քաղաքներում»:
Երեց Վաթսոնը ստացել է իր բակալավրի կոչումը և մագիստրոսի կոչումը Բրիգամ Յանգ Համալսարանից և իր մասնագիտական կարիերան անցկացրել որպես լիցենզավորված հաշվապահ, ի վերջո դառնալով միջազգային հաշվապահական ֆիրմայի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն:
Երեց Վաթսոնը նաև հնարավորություն է ունեցել վերադառնալ իր միսիայի տարածք իր կնոջ հետ ծառայելու որպես Տայվանի Տայչունգ Միսիայի նախագահ և Տայվանի Կաշունգ Միսիայի միջանկյալ նախագահ: Այդքան շատ երիտասարդ միսիոներների հետ աշխատելը նրան Եկեղեցու երիտասարդների զորության հանդեպ վստահություն է տվել:
Երեց Վաթսոնը ծառայել է Եկեղեցու մի շարք այլ կոչումներում, ներառյալ եպիսկոպոսի և ցցի նախագահության խորհրդականի կոչումները:
Երեց Վաթսոնը ծնվել է Սեդար Սիթիում, Յուտա, ԱՄՆ, Լորենզո Դի և Ջոյս Վաթսոնների ընտանիքում մայիսի 8-ին, 1943 թվին: Նա ամուսնացել է Կոննի Լինգմանի հետ օգոստոսի 23-ին, 1967 թվին, Սոլթ Լեյք Տաճարում, և նրանք հինգ երեխաների ծնողներ են: