2008
Երեց Քեյվին Վ. Փիրսոն
Մայիս 2008


Երեց Քեյվին Վ. Փիրսոն

Յոթանասունական

Elder Kevin W. Pearson

Երեց Քեյվին Վեյն Փիրսոնը հավատում է, որ եթե մենք իսկապես հասկանանք հավատքի սկզբունքը, Տերը կարող է հրաշքներ գործել մեր կյանքում:

«Ես մեծացել եմ, մտածելով, թե բավականին խելացի և ամուր եմ, բավականին արագ ու աշխատասեր, և ես միշտ կարող եմ տիրապետել իրավճակին,- ասում է նա,- Իրականությունը ցույց է տալիս, որ մենք չենք կարող վերահսկել մեր կյանքի բոլոր իրավիճակները: Մենք պարզապես պետք է վստահենք Տիրոջը և սովորենք հավատալ Նրան, իմանալով, որ ամեն ինչ լավ կլինի: Երբ դուք անում եք դա, Տերը ձեզ ունակ է դարձնում»:

Լինելով միսիայի նախագահ Երեց Փիրսոնը հաճախ իր միսիոներներին սովորեցնում էր հինգ խնդիրների մասին, որոնք կարող են հաղթել կամ թուլացնել հավատքը, եթե այն շարունակաբար չի ամրացվում: Նա ասում է. «Դուք պետք է ազատվեք կասկածանքից, խանգարող հանգամանքներից, հուսահատությունից և պարտաճանաչության պակասից, որպեսզի ձեր հավատքը գործող լինի»:

Երեց Փիրսոնը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, 1957թ. ապրիլի 10-ին, Վեյն Ֆ. և Վելդա Լաբրում Փիրսոնների ընտանիքում: Նա ստացել է գիտությունների բակալավրի կոչում ֆինանսների գծով Յուտայի Համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Հարվարդի Համալսարանից: Նախքան իր կանչը որպես միսիայի նախագահ, նա աշխատում էր առողջապահական տեղեկատվության ընկերության գլխավոր տնօրեն:

Երբ Երեց Փիրսոնը կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում, նա ծառայում էր որպես նախագահ Վաշինգտոն Տակոմա Միսիայում: Նրա նախկին Եկեղեցու կոչումները անսահման արժեքավոր էին իր այսօրվա կոչմանը պատրաստվելու համար: Նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ Ֆինլանդիայում, ծխի Երիտասարդ Տղամարդկանց Նախագահ, երեցների քվորումի նախագահ, բարձրագույն խորհրդական և եպիսկոպոս: Երեց Փիրսոնն ամուսնացել է Ջուն Լանգլենդի հետ 1980թ. հունիսի 24-ին Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք ունեն վեց զավակ: