2017
Հիշել Տիրոջն ամեն օր
October 2017


Երիտասարդներ

Հիշել Տիրոջն ամեն օր

young man praying and young woman reading scriptures

Ընկերներ, ամենօրյա գործեր, տնային աշխատանքներ, հեռուստացույց՝ կան շատ բաներ, որոնք գրավում են մեր ուշադրությունը։ Սակայն ամեն շաբաթ մենք խոստանում ենք Երկնային Հորը, «որ [մենք] միշտ հիշում ենք [Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին]» (ՎևՈւ 20․79

Նախագահ Այրինգն ասում է, որ մենք կարող ենք «ամեն օր կատարել ընտրություններ», որոնք օգնում են մեզ հիշել Փրկիչին։ Խորհեք այս ամիս նպատակ դնելու մասին, որպեսզի ամեն օր ավելի շատ հիշենք Փրկիչին։ Դուք կարող եք օրացույց կազմել և պարտավորվել ամեն օր կատարել որևէ բան: Նախագահ Այրինգը թվարկում է քայլեր, ինչպես օրինակ՝ կարդալ սուրբ գրությունները, աղոթել հավատքով ու ծառայել Փրկիչին և ուրիշներին։ Նա նշում է նաև՝ պահել օրագիր, հաճախել Եկեղեցու ժողովներին, լսել գերագույն համաժողովը, գնալ տաճար, երգել օրհներգեր և այլն։ Եթե մենք ամեն օր հիշենք Փրկիչին, Նախագահ Այրինգը խոստանում է, որ «օրհնությունները … կտրվեն աստիճանաբար ու մշտապես … [և] կձևավորեն մեզ՝ դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները»։