Նկարներ հավատի թեմայով
Իլիր Դոդաջ
Դուրես, Ալբանիա
Ծառայությունը միշտ չէ, որ հարմարավետ է, բայց որպես հայր և եպիսկոպոս Իլիր Դոդաջը փորձել է ցույց տալ իր երեխաներին, որ դա միշտ արժե անել:
Քոդի Բել՝ լուսանկարիչ
Մի տարեց քույր ծխում ուռուցք ուներ ստամոքսում և ամեն օր կարիք ուներ օգնության, որովհետև գամված էր մահճակալին: Ի վերջո, նա խնդրեց, որ հենց ես գայի, ոչ թե որևէ ուրիշ քահանայություն կրող կամ որևէ այլ մարդ, որովհետև նա շատ հիվանդ էր և պատրաստվում էր մեռնել: Նա հարմարավետ էր զգում, երբ իր եպիսկոպոսն օգնում էր իրեն:
Մի օր ես սրտի վիրահատություն տարա և մի կարճ ժամանակ չկարողացա այցելել նրան: Երբ ես վերադարձա նրան տեսնելու, նա ասաց. «Եպիսկոպոս, ինչպես եկար ինձ օգնելու, եթե դու հենց նոր ես վիրահատվել»:
Ես ասացի նրան. «Իմ կոչումն է ծառայել ուրիշներին»:
Նրա մահը մոտենում էր, և նրա մարմինը գնալով մաշվում էր: Դժվար էր նրան այդ ձևով տեսնել, բայց նա չէր վախենում մահանալուց: Նա սիրում էր Աստծուն և գիտեր փրկության ծրագիրը: «Ես գիտեմ, որ Աստված մի սքանչելի ծրագիր ունի ինձ համար»,- ասաց նա:
Երբ նա հեռացավ կյանքից, ես մտածեցի այն փորձառությունների մասին, որոնք ես ունեցել էի նրա հետ, և որքան լավն է իմ կոչումը՝ որպես եպիսկոպոս: Ես երախտապարտ եմ ուրիշներին ծառայելու, սիրելու և օգնելու համար: Ես սիրում եմ ավետարանը։