«Եկ, հետևիր ինձ». Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովների համար
Սկսած 2018 թվականի հունվարից
Ներկայացվում է կիրակնօրյա նոր փորձառություն չափահասների համար
Կիրակնօրյա նոր փորձառություն
2018 թվականի հունվարին Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների և Սփոփող Միության կիրակնօրյա ժողովները կփոխվեն։ Այդ փոփոխությունները ներառում են նյութերը, որոնք մենք օգտագործում ենք․ Եկեղեցու Նախագահների ուսմունքները կփոխարինվեն գերագույն համաժողովի ուղերձներով, որոնց ուսումնասիրությանը ավելի մեծ ուշադրություն դարձվի, միասին խորհրդակցելով և մեր բարձրագույն ղեկավարների կողմից ընտրված հատուկ թեմաներն ուսումնասիրելով։
Սակայն ամենակարևոր փոփոխությունը կապված է մեր կողմից այդ նյութերի օգտագործման հետ, որ իրականացվեն մեր կիրակնօրյա ժողովների իրական նպատակները։
Մեր ժողովների նպատակները
Իր ուխտյալ որդիների և դուստրերի համար Աստված կազմավորել է քահանայության քվորումները և Սփոփող Միությունները, որ օգնի իրականացնել Իր աշխատանքը։ Զորեղ մի բան է տեղի ունենում, երբ մենք հավաքվում ենք քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո։ Այսպիսով, մինչ ավետարանի ուսուցումը կարևոր է, քահանայության և Սփոփող Միության կիրակնօրյա ժողովներն ավելին են, քան դասերը։ Դրանք նաև ժողովներ են, որոնց ընթացքում մենք միասին սովորում ենք գերագույն համաժողովի ուղերձներից, խորհրդակցում ենք փրկության աշխատանքի մասին և կազմակերպում աշխատանքի կատարումը։ 2018 թվականին նախատեսված փոփոխությունները կօգնեն մեզ իրականացնել այդ նպատակները։
Հարցեր և պատասխաններ
Արդյո՞ք այս փոփոխությունը նոր ուսումնական ծրագիր է, թե՞ ավելին։ Նոր նյութերը գուցե նման լինեն ուսումնական ծրագրի, սակայն դրանք նաև խթան են հանդիսանում Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների և Սփոփող Միությունների համար՝ մեծացնելով Աստծո գործում նրանց մասնակցությունը և ծառայելով տեղի կարիքներին։ Այս փոփոխությունն ապահովում է քննարկումներ այդ կարիքները բացահայտելու, դրանց շուրջ խորհրդակցելու և լուծումներ գտնելու համար։
Կիրակնօրյա ժողովների ընթացքում մենք ինչի՞ վրա կկենտրոնանանք։ Սկսած 2017 թվականի նոյեմբերից, գերագույն համաժողովի Լիահոնա կամ Ensign համարները կներառեն նյութեր, որոնք նախատեսված են Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության կիրակնօրյա ժողովներին օգտագործելու համար։ Երկամսյա ժողովները կկենտրոնանան համաժողովի ուղերձների վրա և ղեկավարներին ու ուսուցիչներին մտքեր կտրվեն, որ օգնեն անդամներին քննարկել և կիրառել այդ ուղերձները։ Առաջին կիրակիների ընթացքում միասին կխորհրդակցեն տեղի կարիքներն ապահովելու շուրջ, իսկ չորրորդ կիրակիների ընթացքում կուսումնասիրեն մեր ընդհանուր ղեկավարների կողմից ընտրված թեման։ Տես ամենամսյա ժողովների օրակարգը այս էջի մյուս կողմում:
Ի՞նչ է նշանակում միասին խորհրդակցել տեղի կարիքների մասին։ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները և Սփոփող Միությունները հրավիրվում են «խորհրդի նստել» (ՎևՈւ 107․89) ամեն ամսվա առաջին կիրակի օրը։ Քահանայության կամ Սփոփող Միության ղեկավարների ուղղորդությամբ առաջին կիրակիների ժողովներին բացահայտվում են տեղական կարիքները և միասին խորհրդակցում են, թե ինչպես հոգ տանել այդ կարիքների համար։ Առաջին կիրակիների խորհրդի հնարավոր թեմաներն ընդգրկում են, թե ինչպես բարելավել շփումն ընտանիքի անդամների հետ, ծառայել համայնքում և դաստիարակել երիտասարդներին ծխում կամ ճյուղում։ Հետագա ժողովների ժամանակ քվորումը, խումբը կամ Սփոփող Միությունը անդրադառնում են ոգեշնչումներին և գործողություններին։
Արդյո՞ք այս ուսումնական ծրագիրը նման է երիտասարդների համար նախատեսված «Եկ, հետևիր ինձ» ծրագրին։ Չնայած «Եկ, հետևիր ինձ․ Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ժողովների համար» ծրագրի թեմաները և նյութերը տարբերվում են երիտասարդների համար նախատեսված Եկ, հետևիր ինձ ծրագրից, ուսուցանելու և սովորելու մոտեցումը նույնն է։ Ավետարանի ուսումնասիրության և ուսուցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» գրքույկը teaching.lds.org-ում։
Ես ուսուցիչ չեմ։ Արդյո՞ք ես պետք է բաժանորդագրվեմ Լիահոնա կամ Ensign ամսագրերին։ Դուք ավելի հարուստ փորձառություն կունենաք, եթե կարդաք գերագույն համաժողովի ուղերձները և բերեք դրանք ձեր կիրակնօրյա ժողովներին։ Դուք կարող եք կարդալ ուղերձները conference.lds.org-ում և Ավետարանի գրադարան հավելվածի միջոցով կամ բաժանորդագրվեք Լիահոնա կամ Ensign ամսագրերին (տես store.lds.org)։
Իսկ ի՞նչ կարող եմ անել, եթե գերագույն համաժողովի ամսագիրը մատչելի չէ իմ լեզվով։ Գերագույն համաժողովի ուղերձները մատչելի են շատ լեզուներով conference.lds.org կայքէջում և Ավետարանի գրադարան հավելվածի մեջ, իսկ ուսումնական ծրագրերի նյութերը մատչելի կլինեն ComeFollowMe.lds.org-ում։ Եթե դուք ձեր լեզվով չեք ստանում նոր ուսումնական ծրագրերի նյութերն առցանց կամ ամսագրերով, տես Հրահանգներ ուսումնական ծրագրի վերաբերյալ, 2018թ․ լրացուցիչ տեղեկությունների համար։
Ե՞րբ ենք մենք սկսում ուսումնասիրել գերագույն համաժողովի նոր ուղերձները։ Դուք կսկսեք ուսումնասիրել 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համաժողովի ուղերձները 2018 թվականի հունվարին։ Դրանից հետո ձեր տեղական ղեկավարները կորոշեն, թե երբ սկսել օգտագործել հաջորդ համաժողովի ուղերձները, հավանաբար ամեն տարվա մայիսին և նոյեմբերին։
Ո՞վ է ընտրում, թե գերագույն համաժողովի որ ուղերձները մենք ուսումնասիրենք։ Ձեր տեղական ղեկավարները միասին խորհրդակցում են, թե համաժողովի որ ուղերձները լավագույնս կհամապատասխանեն ձեր քվորումի, խմբի կամ Սփոփող Միության կարիքներին։ Նույն ծխի կամ ճյուղի քահանայապետերի խումբը, երեցների քվորումը և Սփոփող Միությունը, հնարավոր է, ուսումնասիրեն տարբեր ուղերձներ՝ կապված տարբեր կարիքների հետ։
Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության կիրակնօրյա օրակարգը
Սկսած 2018 թվականի հունվարից
Թեմա |
Վարող | |
Առաջին կիրակի |
Միասին խորհրդակցել տեղական կարիքների մասին |
Նախագահության կամ խմբի ղեկավարություն |
Երկրորդ և երրորդ կիրակիներ |
Ուղերձ վերջին գերագույն համաժողովից |
Նախագահություն, խմբի ղեկավարություն կամ կանչված ուսուցիչ |
Չորրորդ կիրակի |
Հատուկ թեմա՝ ընտրված Եկեղեցու ընդհանուր ղեկավարների կողմից |
Նախագահություն, խմբի ղեկավարություն կամ կանչված ուսուցիչ |
Հինգերորդ կիրակի |
Թեմա՝ ընտրված եպիսկոպոսության կողմից |
Եպիսկոպոսություն կամ նրանց կողմից նշանակված մեկը |
Այս ժողովների հրահանգները կտրվեն Լիահոնա և Ensign ամսագրերի նոյեմբերի համարներում Ավետարանի գրադարանի հավելվածում և ComeFollowMe.lds.org կայքում։