Փարիզից մինչև Սապորո
Ապրելով աշխարհի տարբեր ծայրերում, մենք նույն կերպ ենք զգում, երբ տաճարներ են կառուցվում մեզ մոտ:
Իմ անունն է Ռեյչել։ Ես ապրում եմ Փարիզ Ֆրանս Տաճարի մոտակայքում:
Տաճարն իսկապես կարևոր է իմ ընտանիքի համար: Երբ Փարիզի տաճարը դեռ կառուցված չէր, տարին մի քանի անգամ մենք ընտանիքով ճամփորդում էինք դեպի Ֆրանկֆուրտ Գերմանիա Տաճար: 10 ժամ էր տևում ավտոմեքենայով այնտեղ հասնելն ու վերադառնալը:
Մենք սիրում էինք դիտել, թե ինչպես է կառուցվում նոր տաճարը: Ամեն շաբաթ Եկեղեցուց հետո մեր ծնողներն այդ կողմով էին վարում մեքենան, որպեսզի տեսնեինք, թե ինչպես են ընթանում կառուցման աշխատանքները: Սկզբում քանդեցին հին շենքը և մի մեծ փոս փորեցին: Այնուհետև սկսեցին կառուցել տաճարը՝ հետզհետե ավելի ու ավելի բարձր: Շուտով Տիրոջ տունը պատրաս՜տ էր:
Մենք երեխաներով ոգևորված էինք, որ մի օր մտնելու ենք տաճար: Իմ ավագ քույր Էսթերը մեզանից մեծն է՝ առաջինը նա է մկրտություններ անելու: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ ենք մենք էլ գնալու այնտեղ: Մենք սիրում ենք տաճարը և երջանիկ ենք, որ հենց մեր քաղաքում տաճար կա:
Իմ անունը Կոշի է: Ես ապրում եմ Սապորո Ճապոնիա Տաճարի մոտակայքում: Տանը ես սիրում էի նստել պատուհանի մոտ և դիտել տաճարի կառուցումը:
Բաց դռների օրերին ես հրավիրեցի իմ լավ ընկերոջը՝ գալ մեզ հետ: Նա ասաց, որ ամեն ինչ գեղեցիկ է:
Ես սիրում եմ մտածել տաճարի նվիրագործման՝ որպես տաճարի ծննդյան օրվա մասին: Այդ օրը նաև իմ ծննդյան օրն էր: Եվ Նախագահ Մոնսոնի՜նն էլ: Ես ու ծնողներս տաճարում էինք, երբ այն նվիրագործվեց:
Ես այնքան երախտապարտ եմ, որ ապրում եմ տաճարի կողքին: Երբ դժվար օրեր են լինում դպրոցում, ես տունդարձին կարող եմ քայլել տաճարի տարածքով: Ես զգում եմ Երկնային Հոր սերն իմ հանդեպ, երբ այնտեղ եմ: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կկարողանամ ներս մտնել և մկրտություններ կատարել, իսկ ավելի ուշ՝ ամուսնանալ այնտեղ: