2017
Հիսուսն այցելեց Ջոզեֆ Սմիթին
October 2017


Պատմություններ Հիսուսի մասին

Հիսուսն այցելեց Ջոզեֆ Սմիթին

Նկար
Jesus visited Joseph Smith 1
Նկար
Jesus visited Joseph Smith 2
Նկար
Jesus visited Joseph Smith 3

Հիսուսի հարությունից շատ տարիներ հետո Ջոզեֆ Սմիթ անունով մի պատանի հարց ուներ։ Նա չգիտեր, թե որ եկեղեցին պիտի գնար։

Ջոզեֆը կարդացել էր Աստվածաշունչը։ Այնտեղ ասվում էր, որ Երկնային Հայրը կպատասխանի մեր հարցերին, եթե մենք աղոթենք Նրան։ Ջոզեֆը գնաց պուրակ և աղոթեց Երկնային Հորը։

Երկնային Հայրը և Հիսուսը ցած իջան երկնքից։ Հիսուսն ասաց, որ Ջոզեֆը չպիտի գնար որևէ եկեղեցի, քանի որ դրանք չէին սովորեցնում բոլոր բաները, որոնք Նրա Եկեղեցու մասն էին կազմում։

Երբ Ջոզեֆը մեծացավ, նա օգնեց երկրի վրա վերականգնել Հիսուսի Եկեղեցին։ Այն կոչվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի։ Այն օգնում է մարդկանց սովորել Հիսուսի և Երկնային Հոր մասին։

Սուրբ գրությունների ընթերցանությունը ինձ ավելին է սովորեցնում Երկնային Հոր մասին։ Երբ ես աղոթում եմ, Նա նույնպես կարող է պատասխանել իմ աղոթքներին։

Տպել