Վերականգնման առաջին առաքյալների կոչումը
1835 թվականի փետրվարի 8-ին Ջոզեֆ Սմիթը խնդրեց եղբայրներ Բրիգամ և Ջոզեֆ Յանգերին երգել իր համար։ Ապա Մարգարեն հայտնություն ստացավ, որ ժամանակն էր կանչելու Տասներկու Առաքյալներին։1
Ջոզեֆ Սմիթը խնդրեց Բրիգամին ծանուցում ուղարկել, տեղեկացնելով, որ համաժողով կանցկացվի հետևյալ շաբաթ օրը։ Նա ասաց Բրիգամին, որ վերջինս լինելու է Տասներկուսից մեկը։2
Վեց օր անց Սրբերը հավաքվեցին։ Ջոզեֆ Սմիթն ասաց, որ ժողովի հիմնական նպատակներից մեկն էր, որ Մորմոնի Գրքի Երեք Վկաները՝ Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը, «որպես Առաքյալ եկեղեցուց ընտրեն տասներկու տղամարդ»։3 Օլիվերը և Դեյվիդը նախապես ստացել էին այդ հանձնարարությունը 1829 թվականի հունիսին, սակայն, չնայած, նրանք «ծոմապահությամբ ու աղոթքով դիմել էին տիրոջը» Տասներկուսի հարցով, դեռ չէր հասել ճիշտ ժամանակը։4 Այժմ, Ջոզեֆն ասաց, եկել է ժամանակը։
Տասներկու առաքյալներն էին՝ (ժողովին հերթականությամբ ներկայացված) Լայման Ջոնսոնը՝ 23 տարեկան, Բրիգամ Յանգը՝ 33 տարեկան, Հեբեր Ս․Քիմբալը՝ 33 տարեկան, Օրսոն Հայդը՝ 30 տարեկան, Դեյվիդ Վ․ Փաթենը՝ 35 տարեկան, Լյուկ Ջոնսոնը՝ 27 տարեկան, Վիլյամ Ի․ Մակլելլինը՝ 29 տարեկան, Ջոն Ֆ․ Բոյնթոնը՝ 23 տարեկան, Օրսոն Պրատը՝ 23 տարեկան, Վիլյամ Սմիթը՝ 23 տարեկան, Թոմաս Բ․ Մարշը՝ 34 տարեկան և Փարլի Պ․ Պրատը՝ 27 տարեկան։ Բոլորն էլ նախկինում ծառայել էին միսիաներում։ Նրանցից ութը նախորդ ամռանը Ջոզեֆ Սմիթի հետ միասին մասնակցել էին Սիոնի Ճամբարի արշավին։5
Նշանակումից հետո Առաքյալներից յուրաքանչյուրը ձեռնադրվեց։6 Նրանց կարգման օրհնությունները լի էին միսիոներական հաջողությունների խոստումներով։ Հեբեր Ս․ Քիմբալը հետագայում հիշում է, որ օրհնությունները «կանխատեսեցին շատ բաներ, որոնք պետք է կատարվեին, որ մենք պետք է զորություն ունենայինք բժշկելու հիվանդներին, դուրս քշելու դևերին, հարություն տալու մահացածներին, վերադարձնելու կույրին տեսողությունը, … տեղափոխելու սարերը և բոլոր բաները կենթարկվեին մեզ Հիսուս Քրիստոսի անունով»։7
Օլիվեր Քաուդերին նաև նշտեց դժվարությունները, որոնց իրենք կհանդիպեին․ «Պատրաստ եղեք բոլոր ժամանակներում զորաբերություն [ներ] կատարելու ձեր կյանքում, որոնք Աստված կպահանջի իր աշխատանքի առաջխաղացման ու կատարման համար»։ Օլիվերը խրախուսեց Առաքյալներին անձամբ գիտելիք փնտրել Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի նրանք կարողանային վկայել Հիսուս Քրիստոսի մասին վստահաբար․ «Երբեք մի դադարեցրեք ձեր ջանքերը, մինչև որ կտեսնեք Աստծուն դեմ առ դեմ»։8
Սկսած 1835 թվականի մայիսից Առաքյալները մի քանի քարոզչական առաքելություն սկսեցին Եկեղեցու համար, և նրանց գերագույն ղեկավարությունը նաև օրհնեց շատ անհատների։