2017
Հինգ դաս չափահաս երիտասարդներին երիտասարդ Առաքյալների կողմից
October 2017


Հինգ դաս չափահաս երիտասարդներին երիտասարդ Առաքյալների կողմից

Ի՞նչ կարող ենք սովորել այսօր Վերականգման առաջին Առաքյալների փորձառություններից:

Նրանք 23–35 տարեկան էին, այնուամենայնիվ նրանք օգնեցին փոխել աշխարհը։ Վերականգնված Եկեղեցու առաջին Առաքյալները երիտասարդ էին: Ոմանք զգում էին, որ չէին համապատասխանում իրենց կոչմանը: Ոմանք կատարեցին սխալներ: Բայց նրանք բոլորը փոփոխություն առաջացրին: Ահա հինգ դաս, որոնք մենք կարող ենք սովորել նրանց փորձառություններից:

1. Պարտադիր չէ, որ դուք բավականաչափ լավ զգաք բավականաչափ լավը լինելու համար

Heber C. Kimball

Նկարազարդումները՝ Էլիզաբեթ Թայերի

Հեբեր Ք. Քիմբալը զգաց, որ ինքը անհամապատասխան է իր կոչմանը, երբ ստացավ այն Տասներկու Առաքյալների Քվորումում 1835 թվականի փետրվարին: Նա ընդամենը երեք տարի էր Եկեղեցում և 33 տարեկան էր:

«Դա իմ սպասումներից վեր էր»,- հետագայում հիշում էր Հեբերը:1 Բայց նա պատրաստ էր էր ընդունել կոչումը, և նրա կարգման օրհնության մեջ նրան ասվեց «որ բազում միլիոնավորներ դարձի կգան նրա միջոցով»:2

Որպես Առաքյալ, նա ծառայեց երկու շատ հաջող միսիա Անգլիայում: Նա դարձի բերեց մեծ թվով մարդկանց, որոնց հետնորդներն այսօր կարող են հաջողությամբ հաշվվել միլիոններով: Հեբերի առաջընթացը, նույնիսկ, երբ նա զգում էր, որ քիչ բան ուներ տալու, օրհնեց նրան և շատ ուրիշների:

2. Մենք բնորոշվում ենք որոշումներով, ոչ թե հանգամանքերով

Thomas B. Marsh

Թոմաս Մարշը 14 տարեկանում փախավ Նյու Համփշիրի իրենց տնից: Նա Վերմոնտում մի ագարակում աշխատեց որպես մշակ, որպես սպասավոր՝ Նյու Յորքի Ալբանիում, և Նյու Յորք Սիթիի մի հյուրանոցում, ապա որպես ծառա՝ Լոնգ Այլենդում: Նրա կյանքն անկայուն էր, մինչև նա հանդիպեց և ամուսնացավ Էլիզաբեթ Գոդկինի հետ:

Նա և Էլիզաբեթը, ի վերջո, Հոգու կողմից առաջնորդվեցին դեպի Նյու Յորքի արևմտյան մասը: Այնտեղ նրանք իմացան Մորմոնի Գրքի մասին: Թոմասը տեսավ առաջին 16 էջերի օրինակները, երբ դրանք դուրս եկան մամուլից և տպագրիչը թույլ տվեց նրան կարդալ սրբագրված թերթը: Հավատալով, որ գիրքն Աստծուց էր, Թոմասն ընտրեց Եկեղեցուն միանալը: Նա մկրտվեց 1831թ. սեպտեմբերի 3-ին:3

Թոմասն ուսուցանեց ավետարանը տարբեր տարածքներում: Նա դիմացավ չարչարանքների, երբ Սրբերին դուրս քշեցին Միսսուրիի Ջեքսոնի շրջանից 1833 թվականի նոյեմբերին: Նա Միսսուրիի բարձրագույն խորհրդի առաջին անդամներից էր, երբ այն կազմավորվեց 1834 թվականի հուլիսին: 34 տարեկանում որպես Առաքյալ կանչվելուց հետո ծառայեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: Չնայած անցյալում նա լրջորեն պաշտպանել էր Ջոզեֆ Սմիթին հերձվածողներից, Թոմասն ինքն ի վերջո հիասթափվեց: 1838 թվականին նա հեռացավ Եկեղեցուց:4

Թոմաս Մարշից մենք կարող ենք սովորել, որ անկայուն հանգամանքները մեզ չպիտի հետ պահեն ավետարանի օրհնություններից կամ ուրիշների կյանքն օրհնելուց:

3. Եղեք զգույշ, ոչ մեկն այնքան կատարյալ չէ, որ չընկնի

Lyman Johnson

Լայման Ջոնսոնը այդ ժամանակ կանչվածներից ամենաերիտասարդն էր՝ 23 տարեկան և չորս ամսական: Նա ձեռնադրվեց քահանայապետ 1831 թվականին՝ 20 տարին լրանալուց մի քանի օր անց: Երբ գտնվում էր այս միսիաներից մեկում, Նա քարոզեց մի թեմայով, որը հիշվում է որպես «ամենահզոր վկայություններից մեկը, որը վերաբերում էր Ջոզեֆ Սմիթի առաքելությանը և վերջին օրերի մեծ աշխատանքին»:5

Դժբախտաբար, Լայմանի ծառայությունը որպես Առաքյալ երկար չտևեց: 1837 թվականին Կիրթլենդում, (Օհայո), տնտեսական խառնաշփոթի ժամանակ նա դեմ դուրս եկավ Ջոզեֆ Սմիթին: 1838 թվականին Լայմանը հեռացվեց:

Անկախ նրանից, թե որքան լավ նա քարոզեց, անկախ նրանից, թե ինչ պաշտոն էր զբաղեցրել Եկեղեցում, Լայմանը ուրացության մեջ ընկավ: Բրիգամ Յանգն ասաց, որ Լայմանը հետագայում ընդունեց, որ ինքը կկամենար դեռևս հավատալ ավետարանին. «Ես լցված էի ցնծությամբ և ուրախությամբ: … Եվ ես երջանիկ էի գիշեր և ցերեկ: … Իսկ այժմ խավար է, ցավ, վիշտ, ծայրահեղ թշվառություն»:6

4. Հնազանդությունը չի երաշխավորում հեշտություն, բայց դա արժե անել:

Parley P. Pratt

Օլիվեր Քաուդերին, ով նշանակված էր օգնելու ընտրել Առաքյալներ, Փարլի Պ. Պրատի Առաքյալ կարգվելուց հետո մի հատուկ հրահանգ տվեց ասելով, որ նա «կունենա նույն դժվարությունները դիմակայելու իր այս ծառայությունը կատարելիս, ինչ հնադարյան Առաքյալներն էին ունեցել»: Նա ասաց, որ Փարլին կդիմակայի «ամուր զնդանների և մռայլ բանտերի», բայց այդ հանգամանքները չպետք է վախեցնեն նրան, որովհետև փորձությունները նրան հնարավորություն կտան «ստանալ փառքը», որը Տերն է պահել նրա համար:7

Փարլիի կյանքը հետևեց այդ օրինակին: Նա երբեմն հայտնվում էր սոսկալի աղքատության մեջ: Նա ենթարկվեց ծաղրի, երբ քարոզում էր ավետարանը: Նա բանտարկվեց 1838 և 1839 թվականներին այնպիսի մեղադրանքներով, որոնք կապված էին այն դժվարությունների հետ, որոնց բախվեցին Եկեղեցու անդամները Միսսուրիում: Սակայն Փարլին զգաց նաև օրհնությունները, որոնք խոստացել էր Օլիվերը: Բանտից ազատվելուց հետո ոչ շատ անց, նա գրեց. «Մենք լավ ենք և մեծապես բարգավաճ Տերում, մեր բոլոր տառապանքներից հետո»:8

5. Տարիքն այնքան նշանակության չունի, որքան հավատքը

Orson Pratt

Օրսոն Պրատը՝ Փարլիի եղբայրը, Առաքյալներից տարիքով երկրորդն էր: Առաքյալ կարգվելով 23 տարեկանում, նա միայն մի քանի շաբաթով էր մեծ Լայման Ջոնսոնից: Այն ծառայությունը, որն Օրսոնն արդեն մատուցել էր Եկեղեցուն, մի գերազանց օրինակ է, թե չափահաս երիտասարդներն ինչպես կարող են ուժ լինել բարու համար:

Նա մկրտվել էր 1830թ. սեպտեմբերի 19-ին՝ իր 19-րդ ծննդյան տարեդարձին: Ոչ շատ անց Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ նրա համար, որն ասում էր, որ Օրսոնը Աստծո որդին էր, որ նա օրհնված էր, որովհետև նա հավատում էր, և նրա պարտականությունն էր քարոզել ավետարանը (տես ՎևՈւ 34.3–6): Ուստի, Օրսոնը ծառայեց բազմաթիվ միսիաներ, այդ թվում՝ մեկը Լայման Ջոնսոնի հետ 1832թ., որի ընթացքում նրանք մկրտեցին շուրջ 100 մարդու և ձեռնադրեցին մի քանի երեցների»:

Երբ Օրսոնը կանչվեց որպես Առաքյալ, նա Կիրթլենդում չէր: 1835թ. ապրիլի 23-ին Կոլումբոս քաղաքում նա իմացավ, որ իր ներկայությունը պարտադիր էր Կիրթլենդում ապրիլի 26-ին:

Չիմանալով ժողովի նպատակը, նա անմիջապես ճանապարհ ընկավ: Անտեղյակ լինելով, որ ինքը կանչվել էր որպես Առաքյալ, նա ներս մտավ, երբ ժողովի մասնակիցները «աղոթում էին և ցանկանում նրա ժամանումը»:9 Զգալով Սրբերի աջակցությունը, Օրսոնն ընդունեց իր կոչումը:

Որպես Առաքյալ, նա պատրաստեց մի գրքույկ, որը պարունակում էր Ջոզեֆ Սմիթի ամենավաղ պատմությունը Առաջին Տեսիլքի վերաբերյալ: Որպես ռահվիրա 1847թ. նա գրեց մի մանրամասն հիշատակարան դեպի արևմուտք գաղթի մասին: Նա նաև գրեց բազմաթիվ միսիոներական գրքույկներ և Մորմոնի Գրքի ուժեղ պաշտպանն էր:

Այսօր տարբերվո՞ւմ է … Թե՞:

Այսօր չափահաս երիտասարդները տարբերվում են 1835 թվականի չափահաս երիտասարդներից: Եվ այնուամենայնիվ, այս դասերը կարող են օգնել չափահաս երիտասարդներին այսօր, երբ նրանք ջանք են գործադրում ապրել իրենց ներուժին համապատասխան: Ահա մի ամփոփագիր.

  • Եթե դուք զգում եք, որ չեք համապատասխանում, ամեն դեպքում առաջ շարժվեք:

  • Մարտահրավերներ բոլորն ունեն: Դուք կարող եք հաղթահարել ձերը:

  • Դուք ավելի երջանիկ կլինեք, եթե ակտիվ մնաք Եկեղեցում:

  • Մնացեք նվիրված։ Եղեք հնազանդ և հավատարիմ: Օրհնությունները կգան:

  • Դուք ինչ-որ կարևոր բան ունեք տալու: Տերը վստահում է ձեզ:

Նշումներ

  1. “Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, Apr. 15, 1845, 868.

  2. “Minutes, Discourse, and Blessings, 14–15 February 1835,” in The Joseph Smith Papers, Documents, Volume 4: April 1834–September 1835, ed. Matthew C. Godfrey and others (2016), 229.

  3. See “History of Thos. Baldwin Marsh,” The Deseret News, Mar. 24, 1858, 18.

  4. See “History of Thos. Baldwin Marsh,” The Deseret News, Mar. 24, 1858, 18; Kay Darowski, “The Faith and Fall of Thomas Marsh,” in Revelations in Context: The Stories behind the Sections of the Doctrine and Covenants, Matthew McBride and James Goldberg, eds. (2016), 57–59.

  5. Edward W. Tullidge, Tullidge’s Histories (1889), vol. 2 (supplement), 175.

  6. Brigham Young, Discourse, June 17, 1877, in Journal of Discourses, 19:41.

  7. Oliver Cowdery, in “Minutes and Blessings, 21 February, 1835,” in Joseph Smith Papers, Documents, Volume 4: April 1834–September 1835, 240–41.

  8. “Letter from Parley P. Pratt, 22 November 1839,” josephsmithpapers.org/paper-summary/letter-from-parley-p-pratt-22-november-1839/1.

  9. “Extracts from H. C. Kimball’s Journal,” Times and Seasons, Apr. 15, 1845, 869.