Պատասխաններ Առաքյալից
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ
«Սուրբ Հոգի», Լիահոնա, մայիս 2016, 105–107:
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա վկայում է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Նա ուսուցանում է մեզ: Նա մեզ հույս է տալիս: Նա օգնում է մեզ բարիք գործել:
Նա մեզ տալիս է հոգևոր պարգևներ: Նա մեզ տալիս է գիտելիք և օգնում է հիշել կարևոր բաները:
Նա օգնում է մեզ մաքրվել մեղքից: Նա մխիթարում է մեզ:
Սուրբ Հոգին նաև օգնում է մեզ կատարել կարևոր ընտրություններ:
Նա մեղմ խոսում է մեր մտքի ու սրտի հետ: Յուրաքանչյուրս յուրովի ենք Նրան լսում: