Այցելող ուսուցիչների ուղերձ
Սիրով շրջապատել նրանց, ովքեր մոլորվել են
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչմամբ ձգտեք առանձնացնել այն, ինչով կիսվելու եք: Սփոփող Միության նպատակի ըմռնումն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:
«Ճշմարտությունն այն է, որ չկան կատարյալ ընտանիքներ …»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խոհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Ինչ խնդիրներ էլ որ ծագեն ձեր ընտանիքի առջև, ինչ էլ որ դուք անեք դրանք լուծելու համար, լուծման սկիզբը և վերջը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը»1:
Նրանց մասին, ովքեր լիարժեք մասնակից չեն ավետարանին, Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահ Լինդա Կ. Բըրթընն ասել է. «Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին … Կարևոր չէ, թե որտեղ են նրանք՝ ճանապարհի վրա, թե ճանապարհից դուրս, Նա ցանկանում է, որ նրանք տուն վերադառնան»:2
«Որքան էլ կամակոր լինեն [ձեր երեխաները] … երբ խոսում եք կամ զրուցում եք նրանց հետ, մի զայրացեք նրանց վրա, մի կոպտեք նրանց մեղադրող ոգով»,- ուսուցանել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918): «Նրանց հետ բարյացակամորեն խոսեք»3:
Երեց Բրենթ Հ. Նիլսոնը Յոթանասունից հիշեցրել է Փրկիչի հրահանգը նրանց, ովքեր 10 կտոր արծաթ ունեն և կորցնում են մեկը. «Փնտրեք, մինչև կգտնեք այն: Երբ մոլորվածը ձեր որդին կամ դուստրն է, ձեր եղբայրը կամ քույրը … ամեն ինչից բացի, որ կարող ենք անել, մենք պետք է սիրենք այդ անձնավորությանը մեր ողջ սրտով …
Թող որ ես և դուք հայտնություն ստանանք, որ իմանանք, թե ինչպես կարող ենք մեր կյանքում ճիշտ վերաբերվել մոլորվածներին, և անհրաժեշտության դեպքում ունենալ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի համբերատարությունն ու սերը, երբ սիրում, հետևում և սպասում ենք նրանց»4:
Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Ես հավատքով աղոթել եմ, որ այն մարդը, ում ես սիրում եմ, փնտրի և զգա Քավության զորությունը: Ես հավատքով աղոթել եմ, որ մարդկային հրեշտակները իրենց օգնությամբ գան, և նրանք եկան:
Աստված միջոցներ է մշակել փրկելու Իր զավակներից յուրաքանչյուրին»5: