2017
Լուծել հակասությունները ամուսինների միջև
October 2017


Լուծել հակասությունները ամուսինների միջև

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Սքանչելի օրհնություններ են հորդում սիրո մթնոլորտում հակասությունները լուծելիս:

couple holding hands

Նկարազարդումները՝ Սալլի Վեռնի

Մաթը և Մարգարեթը (բոլոր անունները փոխված են) գերագույն համաժողովի եզրափակիչ նիստից հետո անջատեցին հեռուստացույցը: Ուղերձները ոգեշնչող էին, և նրանք վայելեցին այն դրական մթնոլորտը, որը ներթափանցեց իրենց տուն այդ շաբաթվա վերջին:

Ոչ ոք չէր կարող ավելի հիասթափվել, քան Մաթը և Մարգարեթը, երբ դեռ 24 ժամ չանցած, նրանք թունդ վիճաբանեցին այն հարցի վերաբերյալ, թե Մաթի անսպասելի դրամական պարգևը, որը նա ստացել էր աշխատանքի վայրում, խնայեին, թե ծախսեին ավագ երեխաների դպրոցական հագուստների վրա: Վեճը չլուծվեց, իսկ Մաթը և Մարգարեթը իրենց չհասկացված զգալով, անցան այլ գործերի:

Հարատև, երջանիկ ամուսնություն ստեղծելու համար զույգերը պետք է սովորեն, թե ինչպես լուծել հակասությունները, որպեսզի յուրաքանչյուրը զգա հասկացված, իսկ կայացված որոշումները հանգեցնեն ընդունելի փոխզիջման:

Հոգևոր նախազգուշացում և առաջնորդություն

Սուրբ գրություններն ու մարգարեների և առաքյալների խոսքերը տալիս են բազմաթիվ նախազգուշացումներ հակառակության վերաբերյալ: 3-րդ Նեփիում մենք կարդում ենք. «Նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ» (3 Նեփի 11.29): Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ սատանան «աշխատում է աններդաշնակության սեպ խրել հոր և մոր միջև: Նա գայթակղում է երեխաներին՝ անհնազանդ լինել իրենց ծնողներին: … Սատանան գիտի, որ Տիրոջ աշխատանքը խանգարելու ամենահուսալի և իրական ուղին ընտանիքի արդյունավետությունը և տան սրբությունը նվազեցնելն է»:1

Կարծիքների, սովորույթների և իրավիճակների տարբերությունն անխուսափելի է, բայց մենք ունենք բազմաթիվ միջոցներ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես հաղթահարել: Վարդապետությունն ու հրահանգները, որոնք ուսուցանվում են կիրակնօրյա երկրպագության ժամանակ և Եկեղեցու հրապարակումներում, կարող են օգնել, իսկ անհրաժեշտության դեպքում լրացվել որակյալ մասնգիտական տեղեկատվությամբ: Զույգերը կարող են միջոցներ սովորել հակասության դեմ պայքարելու համար: Ոգեշնչումը կարող է տանել դեպի սրտերի փոփոխություն, որը փափկացնում է յուրաքանչյուր կողակցի սիրտը ներսից:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նախազգուշացրել է. «Մեծագույն հնարավորություններից մի քանիսը, որոնք ցույց կտան մեր սերը, մեր սեփական պատերի ներսում են: Սերը պետք է լինի ընտանեկան կյանքի հենց սրտում, բայց, այդուհանդերձ, երբեմն այդպես չի լինում: Կարող է լինել չափազանց շատ անհամբերություն, շատ վիճաբանություններ, շատ կռիվներ ու արցունքներ»:2

Երբ անախորժությունները շարունակվում են և դառնում կործանարար ընտանեկան կյանքի համար, ուրեմն կան ավելի լուրջ պատճառներ հակասության համար, ներառյալ՝ տհասությունը, եսասիրությունը, իշխանության համար պայքարում հաղթելու ցանկությունը և հպարտությունը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է. «Ես պարզել եմ, որ ամուսնության մեջ երջանկության իսկական էությունը կայանում է զուգընկերոջ հարմարավետության և բարօրության համար անհանգիստ մտահոգության մեջ: Շատ դեպքերում եսասիրությունը գերկաշռող գործոն է, որն առաջացնում է վիճաբանություն, բաժանություն, ամուսնալուծություն և կոտրում սրտեր»:3

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնը (1915–94) ևս մեկնաբանել է. «Երբ որևէ մեկը մտածում է վատ զգացումների և տհաճությունների մասին, որն առաջանում է հակառակությունից, լավ կլինի, որ հարցնի. «Ինչո՞ւ եմ ես մասնակցում» …

…Կարևոր է հասկանալ, որ մենք ենք ընտրում մեր վարքը: Այս կարևոր հարցի արմատը հպարտության դարավոր խնդիրն է»:4

Ինչպիսին էլ լինի պատճառը, մենք պետք է սովորենք նոր հմտություններ և փափկացնենք մեր սրտերը, երբ խնդիրները շարունակվում են:

Հակասության պատճառները

silhouette of couple arguing

Կան հակասության բազմաթիվ պատճառներ՝ սկսած մակերեսային անձնական կողմնակալությունից մինչև ավելի խորը արմատացած հաղորդակցության ձևերը: Եսասիրությունը և տհասությունը հաղթահարելուց բացի, զույգերը պիտի դիմակայեն հակասության այլ հասարակ պատճառների, ներառյալ հետևյալ գործոնները.

  • Նորապսակները սովորում են հարմարվել միմյանց կենսաձևին

  • Տղամարդկանց և կանանց միջև բնական տարբերությունները

  • Դյուրգրգռություն՝ ուժասպառության հետևանքով

  • Տարակածություն, թե ինչպես դաստիարակել երեխաներին և կառավարել ֆինանսները

  • Երեխաներին սովորեցնել օգտագործել ազատ կամքը

  • Տարբեր համակրանքներ և հակակրանքներ

  • Լարվածության հանդեպ չափազանցված ռեակցիա

  • Հակասությունը լուծելու հասկացողության կամ հմտության բացակայություն

Զգուշավորություն բարկության հանդեպ

Ամուսնական և ընտանեկան շատ հակասություններ առաջանում են չվերահսկվող զայրույթի պատճառով: Եթե զգույշ չլինենք, մենք կարող ենք հետևել զայրույթի պատճառով առաջացած միջադեպին, անընդհատ մտածելով, թե ինչպես էին մեզ վիրավորել: Ինչքան շատ մտածենք, այնքան շատ պատճառներ կարող ենք գտնել մեր տեսանկյունն արդարացնելու համար: Այս միտքը կարող է խանգարել մեզ հանգստանալ, և երբ զայրույթի երկրորդ ալիքն առաջանա, նախքան առաջինը կլուծվի, հորմոնալ ռեակցիաները կարող են հանգեցնել լրացուցիչ պոռթկումների:

Օրինակ, մի խորհրդատվության նիստում Մերիլինը նկարագրեց, թե որքան դժվար էր պառկել անկողնում այն բանից հետո, երբ նա և ամուսինը բղավել էին միմյանց վրա: «Ես գիտեի, որ ես էի ճիշտ», - ասաց նա: «Ես կարծում էի, որ նա կվառեր լույսը և ներողություն կխնդրեր, բայց նա այդ չարեց: Որքան շատ էի մտածում այդ մասին, այնքան ավելի էի խենթանում: Երբ ես լսեցի, թե նա ինչպես էր խռռացնում, չկարողացա դիմանալ, դուրս թռա անկողնուց և մի քիչ էլ նրա վրա գոռալուց հետո, աստիճաններով ներքև իջա: Հավատո՞ւմ եք, նա դեռ ներողություն չի խնդրել: Մերիլինի փորձառությունը լավ օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել զայրացած զգացմունքների դեպքում:

Սովորությունները, նույնիսկ կարճատև, կարող են դժվար հաղթահարելի թվալ: Բայց ամուսինները կարող են հմտություններ սովորել օգնելու համար: Ահա մի քանի օգտակար վարժություններ.

7 Խորհուրդ խաղաղվելու և հանդարտվելու համար

Արագ բացարկեք մտքերը: Մեր օրինակում Մերիլինը կարող էր մտքում ասել.«Թվում է, ես եմ ճիշտ, բայց ոնց որ չափն անցնում եմ: Ամուսնուս հետ իմ փոխհարաբերությունը ավելի կարևոր է ինձ համար, քան այն, ինչի համար մենք վիճում ենք:

Թույլ տվեք ձեր զգացումները խաղաղվեն, նախքան կփորձեք խնդրին լուծում գտնել: Սպասեք, միչև անցնի քիմիական ռեակցիան:

Շեղեք ձեր ուշադրությունը: Մտածեք որևէ այլ բանի մասին կամ գնացեք քայլելու:

Գրի առեք ձեր մտքերը: Ոմանց դա օգնում է մեծացնել ինքնակառավարման մակարդակը:

Դուրս թափեք ձեր [բարկությունը] արդյունավետ ձևով: Ձեր զգացմունքների մասին բղավելը չի օգնի ձեզ «ձեր համակարգից հանել այն»: Որքան զայրացած եք արտահայտում ձեր զգացմունքները, դրանք ավելի են ուժեղանում:

Լսեք հանգստացնող երաժշտություն կամ կարդացեք վեհացնող գրականություն:

Նորից սկսեք: Զսպեք ձեզ տարաձայնության սկզբում: Հետազոտությունները ցույց են տվել, որ խոսակցության առաջին երեքից հինգ րոպեները հիմք են դնում այն բանին, ինչը հավանաբար հետևելու է դրան: Ասեք.«Սա վատ ուղղությամբ է գնում: Արի նորից սկսենք»:

Հակասությունը լուծելու քայլեր

couple sitting together at table

Ամուսնությունը ամրապնդելու համար ՎՕՍ Ընտանեկան ծառայությունների մի ձեռնարկ հակասությունը լուծելու համար խորհուրդ է տալիս երեք քայլ. (1) արտահայտել տեսակետներ, (2) հետազոտել մտահոգությունները, և (3) ընտրել փոխադարձաբար գոհացուցիչ լուծումներ:5 Այս քայլերը հիմնված են հաղորդակցության և կիսվելու մոդելի վրա, որը համագործակցային է և պատասխանում է բոլոր մտահոգվածների հարցերին:

1. Արտահայտել տեսակետներ

Յուրաքանչյուր մարդ ազնվորեն կիսվում է տեսակետներով, բայց ոչ հարձակողական ոճով: Երբեմն լուրջ անդրադարձը լուծում է խնդիրը, քանի որ պարզ է դառնում, որ տարաձայնությունը պարզապես թյուրըմբռնման արդյունք էր: Օրինակ, կինը մտածում է, որ ամուսինը իր հետ ճաշելու փոխարեն եսասիրաբար պնդում է, որ ինքը նրա հետ հաճախի ավագ դպրոցի բասկետբոլի խաղերին, բայց նա կարող է սկսել հասկանալ, որ ամուսնուն բասկետբոլը ավելի քիչ է հետաքրքրում, քանի որ նրա ուշադրությունը ուղղված է մի խաղացողի, որը դադարել է հաճախել կիրակնօրյա դպրոցի դասին:

2. Հետազոտել մտահոգությունները

Զույգերը հետազոտում են մտահոգություններն ավելի խորը մակարդակով: Կիզակետը միմյանց մտահոգությունները հասկանալն ու ընդունելն է: Շարունակելով բասկետբոլի օրինակը, կինը, չնայած, հասկանում է իր ամուսնու մտահոգությունը ուսանողի համար, գուցե հավատա, որ նա զարգացնում է մի գործելակերպ, որով միշտ առաջին տեղում պիտի դրվի ուրիշների կարիքները: Այդ դեպքում ավելի լուրջ քննարկում պետք է անցկացվի, որի ընթացքում յուրաքանչյուրն արտահայտում է զգացումները զգայուն ձևով, և ընդդիմությունը տեղի է տալիս համագործակցությանը:

3. Ընտրել փոխադարձաբար գոհացուցիչ լուծումներ

Զույգերը միասին խորհում են և որոշում փոխադարձաբար գոհացուցիչ լուծումներ կայացնել: Նրանք կենտրոնանում են այն բանի վրա, թե յուրաքանչյուրը ինչ կարող է անել ավելի շուտ իր մտահոգությունները հաշվի առնելով, քան թե ամուսնուլ: Այդպիսի բանակցային գործընթացը կարող է ստուգել հասունությունն ու համբերությունը, բայց ժամանակի ընթացքում, կարող է հանգեցնել այն համոզմանը, որ կա անվտանգություն զգացմունքներն արտահայտելու մեջ և վստահություն, որ յուրաքանչյուր անհատի ցանկությունները հաշվի կառնվեն: Մեր զույգը կարող է համաձայնության գալ՝ մի ուրբաթ երեկո միասին հաճախել բասկետբոլի խաղի, մի ուրբաթ երեկո ամուսինը մենակ հաճախի խաղին, և երկու ուրբաթ երեկո տրամադրվի զույգի միջոցառումներին: Այնքան կարևոր չէ, թե ինչպես է զույգն ընտրում անցկացնել ուրբաթ երեկոն, որքան այն, որ երկու կողմին էլ բավարարի որոշում ընդունելու գործընթացի որակը:

Հակասությունը լուծելու արդյունքներ

couple praying together

Սքանչելի օրհնություններ են հորդում սիրո մթնոլորտում հակասությունները լուծելիս: Սրանք ներառում են՝ ապահովությունը, անձնական աճը, որը տանում է դեպի ներքին խաղաղություն, հավատքի մեծացում, բնավորության ամրացում և անձնական արդարակեցություն:

Երբ հակասությունները լուծվում են, նոր ձևերը կարող են զբաղեցնել դրանց տեղերը: Այդ ժամանակ ամուսինների համար նոր դուռ է բացվում դրական մտքեր արտահայտելու և աջակցություն ցուցաբերելու համար: Քույր Ջին Բ. Բինգհամը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, ասել է.«Բառերը մարդկանց և՛ բարձրացնելու, և՛ նվաստացնելու զարմանալի զորություն ունեն: Հավանաբար մենք բոլորս կարող ենք հիշել վատ բառեր, որոնք մեզ հուսահատության են մատնել, և սիրով ասված այլ բառեր, որոնց շնորհիվ մեր հոգին սավառնել է երկնքում: Ուրիշներին ասենք միայն դրական բաներ, որոնք բարձրացնում ու ամրացնում են մեր շրջապատում գտնվողներին և օգնում է նրանց քայլել Փրկիչի ուղիով»:6

Զույգերը, ովքեր երկար ժամանակ առաջընթաց են ունեցել հակասություն լուծելու հարցում, հնձում են ցանկալի պարգևներ: Մի ամուսին, ով նախկինում վատ հարաբերություններ էր ունեցել, ասել է. «Ինձ համար դժվար է ետ նայել ու տեսնել, թե ինչպես էր դա տեղի ունենում և հավատալ, որ դա իրական էր: Ինչպե՞ս կարող էի վերաբերվել կնոջս այդ կերպ: Երախտապարտ եմ Հոգուն իմ ուշադրությունը գրավելու համար և իմ հանդեպ կնոջս համբերատարության համար:»

Եզրակացություն

Հակասության հաղթահարումը պահանջում է գիտակցական ջանքեր և հետևողականություն: Հաջորդ բանը, որ դուք ասում կամ անում եք, կարող է սկսել ավելի դրական հաղորդակցության ձևեր ձեր ամուսնության մեջ: Դուք ևս կարող եք հնձել Հոգու պտուղները, ինչպես Նեփիացիներն արեցին. «Չկար ոչ մի հակառակություն երկրում Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում:

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ, ոչ էլ խլրտումներ … , և անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել» (4 Նեփի 1.15–16):

Նշումներ

  1. M. Russell Ballard, “The Sacred Responsibilities of Parenthood” (Brigham Young University devotional, Aug. 19, 2003), 3, speeches.byu.edu.

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Սեր` ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 92:

  3. Gordon B. Hinckley, “Loyalty,” Liahona, May 2003, 59.

  4. Marvin J. Ashton, “No Time for Contention,” Ensign, May 1978, 9.

  5. See Strengthening Marriage: Resource Guide for Couples (2006), 19–20.

  6. Jean B. Bingham, “I Will Bring the Light of the Gospel into My Home,” Liahona, Nov. 2016, 7.