Ոգեշնչված պատասխան աշխատանքային հարցազրույցի ժամանակ
Ջիբրեր Պադիլհա Դոս Սանտոս
Սաո Պաոլո (Բրազիլիա)
Երբ ինձ հանձնարարվեց ղեկավարել ցցի ինքնապահովման հանձնախումբը, ես հասկացա, որ ինքս էլ թերանում եմ աշխատանքի հետ կապված հարցերում։ Հասկանալով սա, ես ցանկացա ավելի լավ մասնագետ դառնալ կյանքում։
Ես կրկին ցանկություն ունեցա գտնել ավելի լավ աշխատանք և խնդրեցի օգնել ինձ կազմել մասնագիտական ինքնակենսագրական։ Ես ուղարկեցի իմ նոր ինքնակենսագրականը մի քանի բիզնեսների և շուտով հրավիրվեցի հարցազրույցների։
Դրանցից մեկի ժամանակ հարցազրույց վարողը մատնանշեց իմ ինքնակենսագրականի այն տողը, որտեղ նշված էր որպես ցցի նախագահության խորհրդականի աշխատանքը և հարցրեց․ «Կարո՞ղ եք հինգ վայրկյանում պատմել ինձ, թե ինչ է նշանակում եկեղեցու այս ծառայությունը»։
Ես ասացի, որ ես մի կազմակերպության ղեկավարության կազմում էի, որը պատասխանատու էր ավելի քան 2500 մարդկանց առաջնորդության և բարօրության համար։ Հարցազրույց վարողը հետաքրքրվեց և ասաց․ «Դուք ունեք մեկ րոպե որոշելու համար, թե ինչպես հինգ վայրկյանում պատասխանել այս հարցին․ ինչպե՞ս եք դուք առաջնորդում այդ 2500 մարդուն»։
Ես գիտեի, որ սա լինելու էր հարցազրույցի որոշիչ պահը: Ես աղոթեցի և խնդրեցի իմ Երկնային Հոր օգնությունը և արագ հիշեցի դասերը, որոնք սովորել էի ինքնապահովման խմբակում։ Ես զգացի վստահության մի ալիք:
Մեկ րոպե անց հարցազրույց վարողը հարցրեց․ «Ինչպե՞ս եք դուք առաջնորդում այդ 2500 մարդուն»։
«Մենք օգնում ենք նրանց նպատակներ ունենալ»,- պատասխանեցի ես։
Հարցազրույց վարողը կանգնեց, սեղմեց ձեռքս և ասաց․ «Դուք ընդունված եք»։
Զարմանալի է, թե ինչպես Աստված բռնեց իմ ձեռքը և պատասխանեց իմ աղոթքին։ Ես երախտապարտ եմ իմ Փրկիչին, որ ոգեշնչեց մեր ղեկավարներին ստեղծել ինքնապահովման նախաձեռնությունը։ Ես անձամբ զգացել եմ դրա օրհնությունը և տեսել, թե ինչպես են ինքնապահովման նախաձեռնության պարզ, ոգեշնչված գործընթացներն օրհնում շատերին մեր ցցում։ Ես այնքան համոզված եմ, որ ինքնապահովման սկզբունքները կարող են վեհացնել կյանքեր, որ երբ իմ նոր աշխատանքում դարձա 15 աշխատակիցների ղեկավար, ես սկսեցի ուսուցանել նրանց ինքնապահովման սկզբունքները։
Ես աճել եմ ու ավելի ունակ եմ, քան կարծում էի, որ կարող եմ լինել։ Այժմ ես վաստակում եմ այնքան գումար, որ ապահովում եմ ինձ և իմ ընտանիքին: Այս նախաձեռնությունն օգնում է մեզ զարգանալ ամեն օր՝ օգնելով մեզ դառնալ ավելի ինքնապահով։