2017
Իմացեք մինչև ձեր գնալը. տաճարային մկրտություններ
October 2017


Իմացեք մինչև ձեր գնալը. տաճարային մկրտություններ

Կարիք չկա սպասելու: Բոլոր արժանավոր անդամները, ներառյալ երիտասարդները և նոր անդամները, այժմ կարող են տաճարում ծառայել:

standing in front of temple doors

«Եկեք իսկապես լինենք տաճար հաճախող և տաճար սիրող ժողովուրդ»,- ասել է Հովարդ Վ. Հանթերը (1907–95): «Մենք պետք է տաճար այցելենք այնքան հաճախակի, որքան անձնական հանգամանքներն են թույլ տալիս։ Եկեք գնանք ոչ միայն մեր մահացած նախնիների համար, այլև տաճարային երկրպագության անձնական օրհնության համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում» (“A Temple-Motivated People,” Ensign, Feb. 1995, 5):

Այս խորհուրդը վերաբերում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամներին, եթե նույնիսկ դուք նոր մկրտված անդամ եք: Հենց որ արժանի լինեք, սպասման ժամանակահատված նախատեսված չէ նախքան կկարողանաք տաճար գնալ: Հենց որ մկրտվեք և հաստատվեք, դուք կարող եք ձեռք բերել սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր:

Այս երաշխավորագիրը թույլ է տալիս ձեզ մտնել տաճար կատարելու փոխարինաբար մկրտություններ և հաստատումներ մահացած նախնիների համար: Երբ ծառայեք և երկրպագեք տաճարում, դուք կարող եք զորացնել ձեր վկայությունը ավետարանի մասին:

Տաճարում իր առաջին փորձառության մասին Նատալիա Լորենա Ֆիգուերան Արգենտինայից ասել է. «Տաճարի մկրտարանում, ես հետևեցի, թե ինչպես մի եղբայր մկրտվեց իմ պապիկի և քեռիների համար: Ապա ես մկրտվեցի իմ տատիկի և մորաքույրների համար: Ուրախությունը, որ ես էի զգում, անհավատալի էր: Արցունքները հոսում էին աչքերիցս, իսկ կուրծքս այրվում էր, ինչպես երբեք նախկինում: Նմանատիպ օրհնություններ սպասվում են նրանց, ովքեր արժանի են և օգտագործում են տաճարային երաշխավորագրեր: