2017
«Եկեք լինենք ինքնապահով և անկախ»
October 2017


«Եկեք լինենք ինքնապահով և անկախ»

Մինչ Վերջին Օրերի Սրբերն ամբողջ աշխարհում ընդունում են Եկեղեցու ինքնապահովման նախաձեռնության սկզբունքներն ու վարդապետությունները, նրանք հնձում են «ավելի մեծ հույսի, խաղաղության և առաջընթացի» օրհնությունները։

violin maker in workshop

Նախքան Եկեղեցու անդամ դառնալը, Պիտեր իր չափահաս կյանքի մեծ մասն անցկացրել էր՝ հետապնդելով ֆինանսական հաջողություններ։ Ըստ բոլոր արտաքին երևույթների, թվում էր, թե նա գտել էր այն։ Ի վերջո, նրան էին պատկանում մի շարք բիզնեսներ, որոնք ինքն էր ղեկավարում։

Երբ Արևմտյան Միդլենդսի (Անգլիա) Եկեղեցու տեղի ղեկավարը խնդրեց Պիտերին միանալ անձնական ֆինանսների խմբակին, որն առաջարկվում էր Եկեղեցու ինքնապահովման նախաձեռնության կողմից, նա կասկածում էր, թե դասընթացը կարող էր որևէ բան սովորեցնել իրեն։ Բայց հենց Պիտերը սկսեց հաճախել խմբակ, այնուամենայնիվ, նա արագ հասկացավ, թե ինքը որքան բան դեռ պիտի սովորեր։

«Դասընթացը պարզապես ֆինանսների մասին չէ․ դա պատմության միայն մի մասն է»,- ասում է նա։ «Ինձ համար ամենակարևոր բանն էր՝ սովորել հավատ ունենալ առ Երկնային Հայրը, թե ինչպես է Նա մեզ բոլորիս տալիս նյութական օրհնություններ և բացում իսկապես ինքնապահով լինելու դուռը, եթե մենք հետևում ենք Նրա հոգևոր առաջնորդությանը»։

Որպես անձնական ֆինանսների խմբակի անդամ, Պիտերը սովորեց այնպիսի գործնական հմտություններ, ինչպիսիք են՝ հետևել ընտանեկան ծախսերին, կատարել նախահաշիվ և ապրել ըստ դրա, նվազեցնել պարտքերը և խնայողություններ կատարել ապագայի համար։ Այս հմտությունները կիրառելով, առ Հիսուս Քրիստոսը հավատ գործադրելով և ջանասիրաբար աշխատելով, Պիտերը և նրա կինը մարեցին մի մեծ պարտք։

«Ես շատ ավելի թեթև ու ազատ եմ ինձ զգում առանց վախի, որը կապված է պարտքի և ֆինանսական անկազմակերպվածության հետ»,- ասում է նա։ «Ես զգում եմ Երկնային Հոր առատ օրհնություններն այն ձևով, ինչպես նախկինում երբեք չեմ զգացել։ Ես սովորեցի, թե ինչպես դիմել Նրան խնդրանքով և լսել Նրա պատասխանները, երբ օգնության կարիք ունեմ՝ կապված իմ աշխարհիկ գործերի հետ»։

Ինքնապահովման նախաձեռնություն

Ինքնապահովումն ավելին է, քան լավ աշխատանք, սննդի պահեստ կամ բանկում գումար ունենալը։ Ավելի շուտ դա «իր և ընտանիքի հոգևոր և կենսական կարիքները հոգալու ունակություն է, պարտավորվածություն և ջանք։ Ինքնապահով դառնալով, [Եկեղեցու] անդամները նաև ավելի լավ են կարողանում ծառայել և միմյանց մասին հոգ տանել»,1 երբ աշխատանքը դարձնում են իրենց կյանքը ղեկավարող սկզբունք:

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ուսուցանել է. «Ինքնապահովումը մեր աշխատանքի արդյունքն է և մյուս բոլոր բարեգործական ձեռնարկումների հիմքը: Դա մեր հոգևոր, ինչպես նաև նյութական բարօրության հիմնական տարրն է: … «Եկեք աշխատենք մեր կարիքների համար։ Եկեք լինենք ինքնապահով և անկախ: Փրկությունը կարող է ձեռք բերվել միայն այս սկզբունքով: Փրկությունն անհատական խնդիր է, և մենք պետք է իրագործենք մեր անձի փրկությունը` ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր առումով»:2

Քահանայության տեղի ղեկավարների առաջնորդությամբ, ավելի քան 500000 Վերջին Օրերի Սրբեր 100-ից ավելի ազգերի մեջ մասնակցել են ինքնապահովման նախաձեռնությանը, սկսած 2014 թվականից։ Եկեղեցին այժմ ներկայացնում է նախաձեռնությունը ողջ Հյուսիսային Ամերիկայում։

Այս նախաձեռնությունը ներառում է դասընթացներ և նյութեր՝ «օգնելու Եկեղեցու անդամներին սովորել և գործնականում կիրառել հավատքի, կրթության, ջանասեր աշխատանքի և Տիրոջն ապավինելու սկզբունքները: Ընդունելով այդ սկզբունքները և ապրելով դրանցով,- ասում է Առաջին Նախագահությունը,- [մենք] ավելի մեծ հնարավորություն կունենաք ստանալու Տիրոջ խոստացած նյութական օրհնությունները»:3

fisherman

Երջանիկ և հույսով լի

Մարիա Էդիլեն Ռոմաոն հույսը կորցրել էր։ Նա չէր կարողանում աշխատանք գտնել, նա միայնակ մայր էր և պետք է կերակրեր մի քանի երեխաների։

Այդ ժամանակ էր, որ Սանտա Կատարինայի (Բրազիլիա) նրա ծխի երկու անդամներ հրավիրեցին նրան ինքնապահովման հոգևոր հավաքի։ Հոգևոր հավաքի վերջում Մարիան միացավ մի խմբի, որը կօգներ նրան աշխատանք գտնել։

«Իմ կյանքում առաջին անգամ ես հավատացի ապագային, որտեղ ես կարող էի հոգ տանել իմ ընտանիքի համար»,- հիշում է նա։ «Ես հավատացի, որ ինքնապահովման խմբակն օգնելու էր ինձ փոխել իմ կյանքը»։

Այդպես էլ եղավ։

Հաջորդ 12 շաբաթների ընթացքում Մարիան նվիրվեց իր խմբակին, իր ուսումնասիրություններին և իր ստանձնած պարտավորություններին։ Նա աշխատում էր նոր եռանդով՝ մղվելով դեպի իր նպատակները։ Նա փորձում էր հմտանալ աշխատանքային հարցազրույցի մեթոդներում։ Երկու շաբաթից նա պատրաստ էր ունենալու խոստումնալից աշխատանքային հարցազրույց: Այդ հարցազրույցը ապահովեց նրան աշխատանքով։

«Իմ կյանքն ընդմիշտ փոխվեց»,- ասում է Մարիան, ով այլևս չի դժվարանում կերակրել իր ընտանիքը։ «Այժմ ես երջանիկ եմ, ոգևորված, համբերատար և հույսով լի։ Ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում է ինձ: Ես գիտեմ, որ երբ ես հավատ եմ գործադրում առ Հիսուս Քրիստոսը, օրհնվում եմ»։

«Ամենաֆանտաստիկ գործիքը»

seamstresses

Ինքնապահովումը ավելի վեհ վերջաբանի հասնելու միջոց է, ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսը․ «Մեր վերջնական նպատակը Փրկիչի նման դառնալն է, և այդ նպատակը բարելավվում է ուրիշներին մատուցած մեր անձնուրաց ծառայությամբ: Ծառայելու մեր ունակությունը մեծանում է կամ փոքրանում ըստ մեր ինքնապահովվածության մակարդակի:

Միայն այն ժամանակ, երբ մենք ինքնապահով ենք,- ավելացրել է Երեց Հեյլսը,- մենք կարող ենք իսկապես նմանվել Փրկիչին՝ ուրիշներին ծառայելիս և օրհնելիս»:4

Սերգիո Գալբուչին անձամբ հասկացավ այդ ճշմարտությունը, երբ սկսեց իր անձնական բիզնեսը՝ ցցի նախագահության կողմից որպես ցցի ինքնապահովման մասնագետ կանչվելուց կարճ ժամանակ անց։ Զինված հավատքով, հմտություններով և գիտելիքով, որը նա ձեռք էր բերել որպես հանձնաժողովի անդամ, Սերգիոն և նրա կինը՝ Սիլվիան, խանութ բացեցին Բուենոս Այրեսում, որտեղ ներկայացվում էին արգենտինական «ձեռքի աշխատանքներ և համեմունքներ»։

«Կարծում եմ, որ ինքնապահով դառնալը հավատ կիրառելու ձև է»,- ասում է Սերգիոն։ Դրանից առաջ նա և Սիլվիան չէին վայելել այն հաջողությունը, որի հետ կապված հույսեր էին ունեցել, ուստի, շարունակել էին կարևորել հավատքի դերն իրենց նախաձեռնության մեջ։ Սակայն, մինչ նրանք սպասում էին ֆինանսական պտուղների, նրանք ջանասիրաբար աշխատեցին և օրհնեցին հաճախորդներին իրենց ապրանքներով և իրենց միսիոներական ջանքերով։

«Մենք առիթ ենք ունենում ծանոթանալու շատ մարդկանց հետ»,- ասում է Սերգիոն։ «Եվ մենք հնարավորություն ենք ունեցել բաժանելու Մորմոնի Գրքի օրինակներ»։

Սկզբում ցցի ինքնապահովման հանձնաժողովը Սերգիոյի ցցում նկատել էր 10 անդամների, ովքեր օգնության կարիք ունեին կապված ինքնապահովման հետ։ Բայց հետո այդ աշխատանքում ներգրավվեց եպիսկոպոսը։

«Այժմ մենք ճանաչում ենք կարիքի մեջ գտնվող 35 անհատների»,- ասել է Սերգիոն, երբ ավելի շատ ջանքեր են ներդրվել։ «Նրանց եպիսկոպոսները հրավիրել էին նրանց անձամբ մասնակցելու խմբակներին»։

Նրանց հավատը զորացել էր, նրանք կատարել էին անհրաժեշտ փոփոխությունները և գործի էին դրել նոր հմտություններ։

«Ամեն անգամ, երբ խոսում եմ քահանայության ղեկավարների հետ, ես փորձում եմ ասել նրանց, որ սա ամենաֆանտաստիկ գործիքն է, որ մենք երբևէ ստացել ենք Առաջին Նախագահությունից»,- ասում է Սերգիոն։ «Դա ավելի լավ է, քան ցանկացած գումար, որ կարող է տրվել որևէ մեկին աջակցելու համար, և դրա ուսմունքներն ավելի պարզ են, քան այն նյութերի մեծ մասը, որը ես սովորել եմ, մինչ համալսարանի ուսանող էի»։

Ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ավարտում են եռամսյա ինքնապահովման դասընթացները, դառնում են Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ և սովորում են, թե ինչպես օգտագործել իրենց հմտությունները Աստծո արքայությունը կառուցելու համար։

«Այս [ինքնապահովման] խմբակը չի կենտրոնանում միայն մեր բիզնեսի վրա․ այն կենտրոնանում է Աստծո և ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա»,- ասում է Սերգիոն։ «Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ այն երեք ամիսների ընթացքում, որ անցկացնում ենք այս խմբակում։ Ի վերջո, գուցե բիզնեսը կօգնի մեզ դառնալ ավելի ինքնապահով, սակայն գերագույն նպատակը ծառայելն է»։

Աճ և գործողություն

mother with sons

«Վերջին Օրերի Սրբերի հիմնական ուսմունքներից մեկը միշտ եղել է այն,- ասել է Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը (1838–1918),- որ կրոնը, որը չունի զորություն մարդկանց փրկելու աշխարհում և նրանց բարգավաճ ու երջանիկ դարձնելու այստեղ, չի կարող փրկել նրանց հոգևոր առումով, և վեհացում պարգևել գալիք կյանքում»։5

Ուրեմն, մենք չպետք է զարմանանք, որ բարելավելով նյութականը, մենք բարելավում ենք նաև հոգևորը։ Երեց Դեյվիդ և Քույր Թերեզա Նիշերը, ովքեր ծառայել են որպես ինքնապահովման միսիոներներ Սողոմոնյան Կղզիներում, տեսան, որ այնտեղ Եկեղեցու անդամների միջև փոխկապվածություն առաջացավ։

«Հոգևոր աճը և տաճարային այցելությունները միանշանակ արգասիքն են «Իմ հիմքը» գրքույկում ուսուցանված սկզբունքների, հմտությունների, սովորությունների և «Ինքնապահովման իմ ուղին» գրքույկի ընդգրկուն բացատրությունների»,- ասում են նրանք նախաձեռնության գրքույկների մասին։ «[Դրանք] օգնում են մարդկանց ունենալ ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական առաջընթաց, տանելով հոգևոր և նյութական ինքնապահովման»:

Շերլ Ռեդը՝ ինքնապահովման մի խորհրդատու Յուտայում (ԱՄՆ), բացատրում է, թե ինչպես են նախաձեռնության հոգևոր սկզբունքներն օգնել նրան նյութական առաջընթաց ունենալ․ «Ես հասկացա, որ այս սկզբունքնրն ու հիմունքները կարող են վերաբերել մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Այս սեմինարներն օգնել են ինձ ավելի կենտրոնանալ իմ պարտականությունների վրա՝ որպես կին և մայր իմ։ Ես հիմա ունեմ ընտանեկան ֆինանսներն ավելի լավ հասկանալու գործիքներ։ Ես տեսնում եմ, որ ֆինանսների վրա մեր ամուսինների հետ միասին աշխատելն ինչ-որ առումով բիզնես է։ Մեզ հարկավոր են այս գործիքները, որպեսզի մեր ընտանիքները հաջողության հասնեն։

Ողջ Եկեղեցում այս մեծ տեսլականի շնորհիվ ձեռք ենք բերում մեծ հավատարմություն և հոգևոր ուժ։ Արդյունքում անդամներն ավելի մեծ պատասխանատվությամբ են մոտենում եկեղեցի հաճախելու, տասանորդ վճարելու և տաճարին արժանի մնալու իրենց պարտավորություններին։

«Այն գրավեց իմ ուշադրությունը»,- ասում է ինքնապահովման նախաձեռնության նոր անդամ Ջորջ Էչիվարիան։ Ջորջը, ով տաքսու վարորդ է Պերուում, ասում է, որ նախաձեռնությունն օգնեց նրան վկայություն ձեռք բերել ավետարանի վերաբերյալ, մինչ ցանկանում էր ավելի լավը դառնալ։ Այժմ նա էլեկտրատեխնիկ դառնալու հույս ունի, որ նորոգի փոքրիկ մոտոտաքսիներ, որ նա վարել է տարիներ շարունակ։

«Մենք չպիտի նստենք ու սպասենք, որ ինչ-որ բաներ տեղի ունենան մեզ համար»,- ասում է նա։ «Մենք պետք է նախաձեռնող լինենք։

Ձեր կյանքը կօրհնվի»։

woman kneeling in prayer

Վերջին Օրերի Սրբերն ամբողջ աշխարհում վայելում են Տիրոջ կողմից խոստացված օրհնությունները, մինչ նրանք ջանասիրաբար սովորում, ապրում և կիրառում են հոգևոր և նյութական ինքնապահովման սկզբունքները։ Մինչ բոլորը կարող են օգուտ քաղել այս նախաձեռնությունից, այն հատկապես օրհնել է նրանց, ովքեր կա՛մ չունեն, կա՛մ պետք է բարելավեն նյութական և հոգևոր ինքնապահովումը։ Մշտական կրթական հիմնադրամն աջակցում է ինքնապահովման նախաձեռնությանը, օգնելով նրանց, ովքեր ունեն կրթական վերապատրաստման ծրագրեր՝ անհրաժեշտ միջոցները մատչելի դարձնելու համար։

Սուրբ գրությունները խոստանում են Տիրոջ օգնությունը, եթե մենք աշխատում ենք դառնալ ինքնապահով։ Նա ասել է. «Իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15):

Անդրադառնալով այս նպատակին՝ Առաջին Նախագահությունը հայտարարել է․ «Այս հայտնությունը խոստում է Տիրոջ կողմից, որ Նա կտա նյութական օրհնություններ և կբացի ինքնապահովման դռները, ինչը հնարավորություն է մեզ համար` ապահովել մեր և մեր ընտանիքի անդամների կենսական կարիքները»:

Եթե մենք ուսումնասիրենք, կիրառենք այս սկզբունքները, ապա ուսուցանենք դրանք ընտանիքի անդամներին, Առաջին Նախագահությունը խոստանում է՝ «ձեր կյանքը կօրհնվի»։ Դուք կիմանաք` ինչպես գործել, ավելի ինքնապահով դառնալու ձեր ուղիով շարժվելիս: Դուք կօրհնվեք ավելի մեծ հույսով, խաղաղությամբ և առաջընթացով»:6

Հղումներ

  1. Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 6.1.1

  2. Թոմաս Ս․ Մոնսոն, «Անձնական և ընտանեկան բարօրության առաջնորդող սկզբունքները», Ensign, սեպտեմբեր 1986, 3, տես նաև Մարիոն Դ․ Ռոմնի, «Բարօրության ծառայությունների ժողովի հաշվետվությունը», հոկտեմբեր 2, 1976, 13։

  3. Առաջին Նախագահություն, «Իմ հիմքը․ սկզբունքներ, հմտություններ, սովորություններ» (գրքույկ, 2015), 2։

  4. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Բարօրության ավետարանի տեսլականը․ Հավատք գործի մեջ», Բարօրության և ինքնապահովման հիմնական սկզբունքներ (գրքույկ, 2009, 2):

  5. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ (1998), գլուխ 19։

  6. Առաջին Նախագահություն, «Իմ հիմքը»,