2017
Օգնեք ինչ-որ մեկին այսօր
October 2017


Մինչև նոր հանդիպում

Օգնեք ինչ-որ մեկին այսօր

«Ի՞նչ եմ արել այսօր ինչ-որ մեկի համար» ելույթից Լիահոնա, նոյ. 2009, 84–87:

Մենք Տիրոջ ձեռքերն ենք: Նա մեզ վրա հույս է դնում:

Christ healing at Bethesda

ՀԱՏՎԱԾ ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՀԻՎԱՆԴԻՆ ԲԵԹՀԵԶԴԱՅԻ ՄՈՏ ԿՏԱՎԻՑ, ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԲՐԻԳԱՄ ՅԱՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Ես վստահ եմ, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի մտադրությունն է՝ ծառայել և օգնել կարիքավորներին: Մկրտվելիս մենք ուխտ ենք կապում «կրել մեկս մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն» [Մոսիա 18.8]: Քանի՞ անգամ եք հուզվել, երբ տեսել եք կարիքի մեջ գտնվող մարդկանց: Որքան հաճախ եք դուք նպատակադրվել լինելու հենց այն մեկը, ով կօգնի: Մինչդեռ, որքան հաճախ է առօրյա կյանքը խանգարել, և դուք թողել եք, որ ուրիշներն օգնեն, ունենալով այն զգացողությունը, որ «դե լավ, հաստատ ինչ-որ մեկը կհոգա այդ կարիքը»:

Մեզ կլանում է առօրյա կյանքի զբաղվածությունը: Մենք պետք է մի քայլ հետ գնանք, այնուամենայնիվ, և ավելի լավ զննենք այն, ինչ անում ենք և կարող ենք հայտնաբերել, որ … շատ հաճախ մեր ժամանակի մեծ մասը անցկացնում ենք, զբաղվելով այնպիսի բաներով, որոնք իրականում մեծ նշանակություն չունեն, անտեսելով շատ ավելի կարևոր բաները …

Մեր շրջապատում կան կարիքի մեջ գտնվող մարդիկ, ովքեր մեր ուշադրության, քաջալերման, աջակցության, մեր սփոփման և բարյացակամության կարիքն ունեն` լինեն ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, թե անծանոթներ: Մենք Տիրոջ ձեռքերն ենք երկրի վրա, Նրա զավակներին ծառայելու և բարձրանելու հանձնառությամբ: Նա հույս է դնում մեզանից յուրաքանչյուրի վրա: …

Թող ծանոթ օրհներգի խոսքերը ներթափանցեն մեր հոգիները… .

Արդյոք արե՞լ եմ այսօր ես բարիք,

Արդյոք օգնե՞լ եմ մեկին, ով ունի կարիք,

Արդյոք սփոփե՞լ եմ նեղյալին, ուրախացրել ինչ-որ մեկին,

Եթե ոչ, ուրեմն իրոք ձախողվել եմ:

Արդյոք թեթևացե՞լ է որևէ մեկի բեռը,

Քանի որ հոժարարակամ էի տալ,

Արդյոք օգնե՞լ եմ հիվանդին ու հոգնածին,

Երբ իմ կարիքն ունեին, արդյոք այնտե՞ղ էի:

(«Արդյոք արե՞լ եմ այսօր ես բարիք», Հիմներ, 223:)

… Եկեք ինքներս մեզ հարց տանք. «Ի՞նչ եմ արել այսօր ինչ-որ մեկի համար»: Ես խորհուրդ եմ տալիս ողջ աշխարհի անդամներին՝ գտնել մեկին, ով դժվարության մեջ է, հիվանդ է, կամ միայնակ և ինչ-որ բան անել նրա համար այսօր: