2017
Զարգացնել բրնձով տորթի իմ բիզնեսը
October 2017


Զարգացնել բրնձով տորթի իմ բիզնեսը

Լորդիթա Յագոմյոմ

Միսամիս Օկիդենտալ, Ֆիլիպպիններ

rice cakes

Նկարազարդումը` Քարոլին Վիբերթի

Ես ցանկանում էի որդուս միսիա ուղարկել, բայց շաբաթական վաճառելով մեկ կիլոգրամ (2 ֆունտ) բիբինգկա (բրնձով տորթ) հնարավոր չէր աջակցել նրան միսիա գնալու համար:

Որդիս օգնում էր ընտանիքին ֆինանսապես և շատ անհանգստանում էր մեր ֆինանսական վիճակով, որպեսզի մեկնելիս հանգիստ զգար: Մեր ընտանիքի համար մշտական պայքար էր փող վաստակելը: Ես հպարտ էի իմ 25-ամյա որդու միսիա ծառայելու արդար ցանկության համար, բայց ես հասկացա, որ մենք կարիք կունենանք մի տեսակ հրաշքի՝ իրականացնելու նրա միսիա ծառայելու երազանքը:

Ես միացա ինքնապահովման մի խմբի: Լինելով նախաձեռնող և գործադրելով հավատքս, ես գիտեի, որ ընտանիքս կօրհնվեր: Մի ժողովի ժամանակ ինձ հուշեցին՝ գնալ հասարակական շուկա: Այնտեղ ես տեսա շատ կանանց, ովքեր վաճառում էին տեղական նախուտեստներ: Ես գործարքի մեջ մտա մի կնոջ հետ: Ես ասացի նրան, որ կթողնեմ իմ արտադրանքը առավոտյան, որ նա վաճառեր, իսկ օրվա վերջում կհավաքեմ եկամուտները: Այդ պայմանավորվածությունը մեզ երկուսիս համար էլ շահավետ էր: Ես շուտով գտա ավելի շատ վաճառողների: Ինքնապահովման խմբում իմ լինելու ընթացքում գործս աճեց մինչև 10 վաճառող:

Ես սովորեցի առանձնացնել իմ անձնական փողը գործարարության փողից և վճարել ինձ աշխատավարձ: Ես սովորեցի ժամանակ չծախսել այն ապրանքների վրա, որոնք չէին վաճառվում և փոխարենը կենտրոնանալ նրա վրա, ինչը շահավետ էր: Սոցիալական լրատվամիջոցներում ես սովորեցի նաև մարկետինգի մասին: Իմ գործընկերը ինքնապահովման խմբից օգնեց ինձ ֆեյսբուքում էջ ստեղծել: Այնտեղից մենք սովորեցինք ապրանքանիշերի ստեղծման և փաթեթավորման մասին: Իմ գործն ի վերջո այն աստիճան աճեց, որ ամուսինս թողեց իր ֆիզիկապես հոգնեցուցիչ աշխատանքը և սկսեց աշխատել ինձ հետ:

Վերջերս մեկը ինձ հարցրեց, թե ինչպես էր գնում առևտուրը: Ես հպարտությամբ ասացի, որ այժմ ես վաճառում եմ 12 կիլոգրամ (26 ֆունտ) բրնձով տորթ:

«Շաբաթը 12 կիլոգրամը հիանալի է»,- ասաց նա:

«Ոչ, եղբա՛յր»,- ասացի ես: «Ես օրական եմ 12 կիլոգրամ վաճառում»:

Որդիս հետագայում ասաց ինձ, որ ինքը երջանիկ էր, որ իմ գործը կարող էր այժմ ապահովել մեր կարիքները:

Երևում է, ես այժմ կարող եմ ծառայել լիաժամկետ միսիա։

Այժմ նա ծառայում է Ֆիլիպպինների Սան Պաբլո միսիայում։ Այնքան երախտապարտ եմ ինքնապահովման նախաձեռնության համար: Տերն իսկապես նկատի ուներ այս, երբ Նա ասել է. «Իմ նպատակն է` ապահովել իմ սրբերին» (ՎևՈւ 104.15):