Եկեղեցու պատմության գործիչներ
Նոր մարգարե
Կտրեք այս գործիչների նկարները և դրանց օգնությամբ պատմեք դրվագներ Եկեղեցու պատմությունից:
1844 թվականին Ջոզեֆ և Հայրում Սմիթները գնացին Քարթեջի բանտ, սպասելով դատավարությանը: Չար մարդիկ ներխուժեցին բանտ և սպանեցին Մարգարեին ու նրա եղբորը: Սրբերը չգիտեին, թե ով է լինելու հաջորդ մարգարեն: Ավելի ուշ, մի ժողովի ժամանակ, որտեղ ելույթ ունեցավ Բրիգամ Յանգը, հրաշք տեղի ունեցավ: Շատ մարդիկ ասացին, որ նա թե՛ արտաքնապես, և թե՛ խոսելաձևով շատ նման է Ջոզեֆ Սմիթին: Նրանք գիտեին, որ նա է լինելու հաջորդ մարգարեն: Մենք այժմ գիտենք, որ երբ մարգարեն մահանում է, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը դառնում է հաջորդ մարգարեն: